19/11/2019 12:46
«Չեմ ճանաչում. ինքը փոքր է, կալիբրները իրար չեն բռնում». Վարդան Ղուկասյանը՝ Նազենի Բաղդասարյանին
ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը հերքում է, որ ճանաչում է «Իմ քայլի» պատգամավոր Նազենի Բաղդասարյանին:
«Չեմ ճանաչում: Ինքը փոքր է, կալիբրները իրար չեն բռնում, ուրիշ անուններ բան արեք…», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ղուկասյանը:
Հիշեցնեք, որ Բաղդասարյանը քրեական հեղինակություններին քրեական պատասխանատվության ենթարկելու նախագծով հարակից զեկուցող է: Աժ-ում իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնկարկել էր Վարդան Ղուկասյանին չսպառնալ հարցով զեկուցողներին՝ նշելով, որ «կպառկացնեն ասֆալտին ու պատերով կտան սպառնացողներին»:
Ոստիկանությունն այս պահին ուսումնասիրում է տեղեկություններն այն մասին, որ Ղուկասյանը սպառնացել է Բաղդասարյանին:
Իշխանական պատգամավորը դեռևս չի շտապում մեկնաբանություններ անել այս մասով: