19/11/2019 15:10
Տարբեր մարդկանց կողմից հնչել են սպառնալիքներ, ովքեր տվել են Վարդան Ղուկասյանի անունը. Նազենի Բաղդասարյան
Անկախ այն հանգամանքից, թե ով է հարակից զեկուցողն՝ այս օրենքն ընդունվելու է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանն՝ անդրադառնալով քրեական հեղինակություններին քրեական պատասխանատվության ենթրակել առաջարկող օրենքի նախագծին:
Հարցին՝ կոնկրետ ո՞ւմ կողմից է նրա հասցեին հնչել սպառնալիք՝ Բաղդասարյանն ասաց.
«Տարբեր մարդկանց կողմից են եղել, որոնք հնչեցրել են պարոն Վարդան Ղուկասյանի անունը»:
Հիշեցնենք, ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Բաղդասարյանին սպառնալիքներ է հնչեցրել Վարդան Ղուկասյանը: Վերջինս, սակայն, հերքել էլ տեղեկությունը՝ նշելով, որ անգամ չի ճանաչում Բաղդասարյանին: Այս հարցին անդրադառնալով՝ վարչապետ Փաշինյանը կոչ էր արել չվախեցնել հարակից զեկուցողներին՝ նշելով, որ «կպառկացնեն ասֆալտին ու պատերով կտան սպառնացողներին»: