19/11/2019 15:30
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Նոյեմբերի 19-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։
Նոյեմբերի 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: