20/11/2019 18:23
Աֆղանստանում 13 զինծառայող է զոհվել՝ ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով
Աֆղանստանի ռազմաբազայի վրա «Թալիբան» արմատական գրոհայինների հարձակման ժամանակ անվտանգության ուժերի առնվազն 13 ծառայող է զոհվել, հինգը՝ վիրավորվել, հայտնում է «ToloNews»-ը՝ հղում անելով աղբյուրին:
Հեռուստաալիքը Twitter-ի էջում նշում է, որ հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Քունդուզ նահանգում:
Հարձակումից հետո աֆղանական զինված ուժերը պատասխան գրոհ են իրականացրել և ոչնչացրել 10 զինյալի: