
20/11/2019 12:30
Բանակում կամ ՔԿՀ-ներում մոլախաղերի համար գումար հավաքելը հստակ արա՞րք է, թե՞ հստակ արարք չէ. պատգամավոր
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք կոնցեպտուալ առումով կիսում են քրեական ենթամշակույթի դեմ պայքարի գաղափարը, սակայն նախագծին ձեռնպահ են քվեարկում, անհասկանալի վարքագիծ են դրսևորում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
«Կարելի էր կողմ քվեարկել և առաջարկներ ներկայացնել մինչև երկրորդ ընթերցում։ Եթե առաջարկները չընդունվեին, նրանք կարող էին դեմ քվեարկել։ Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից լսել եմ տեսակետ, որ պետք է պատժելի լինի հստակ արարքը։ Հիմա հարց. բանակում կամ ՔԿՀ-ներում մոլախաղերի համար գումար հավաքելը հստակ արա՞րք է, թե՞ հստակ արարք չէ», - ասաց պատգամավորը։