20/11/2019 11:28
Հյուսիսային համալսարանի ուսանողները երթով միացան ԿԳՄՍՆ դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին (Տեսանյութ)
Հյուսիսային համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել և երթով շարժվում են՝ միանալու ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց հայտարարած երիտասարդներին և ուսանողներին։
«Դեմ ենք, որ ոտնահարեն մեր կարևորագույն արժեքները, ուզում ենք կոչ անենք հասարակությանը, որ անտարբեր չանցնեն։ Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև հասնենք մեր ուզածին։
Հյուսիսային համալսարանի ուսանողները պատրաստակամ են մինչև վերջ կանգնել Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների կողքին», - լրագրողների հետ զրույցում ասաց Հյուսիսային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Անի Ալեքսանյանը։