20/11/2019 12:50
«Մելինե Դալուզյանին առավոտից իրիկուն սղոցում են». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
«Մելինե Դալուզյանը Հայաստանից փախել է, քանի որ նրա կյանքին և առողջությանը վտանգ է սպառնացել։ Առավոտից իրիկուն նրան սղոցում են», - ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Անդրադառնալով մի շարք մարզիչների և մարզիկների՝ Մելինե Դալուզյանի հասցեին քննադատական հայտարարություններին, Մարիա Կարապետյանն այն խնդրահարույց որակեց՝ կիրառված բառամթերքի և որակումների պատճառով։
Հիշեցնենք, որ Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաներ և մարզիկներ հանդես են եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ հայկական մարզաշխարհի համար անընդունելի է Մելինե Դալուզյանի մեծարմանն ուղղված հետևողական այս վարքագիծը:
«Հայկական մարզաշխարհում միշտ գնահատվել են բարոյական բարձր արժեքներն ու ավանդույթները: Քանի դեռ ուշ չէ, կոչ ենք անում դադարեցնել այս գործընթացը, որովհետև դրա հետևանքները կարող են անդառնալի ու շատ ցավոտ լինել: Կան հարցեր, որոնց հետ պարզապես չի կարելի կատակ անել: Սա հենց այդ դեպքն է», - նշված է հայտարարության տեքստում: