20/11/2019 15:12
Երևանում մեկնարկել է «Dark Ravens»-ի «տղա եղեք» խորագրով մոտո-ավտոերթը
Երևանում մեկնարկել է «Dark Ravens»-ի «տղա եղեք» խորագրով մոտո-ավտոերթը։
«Հայ տղամարդու, հայ տեսակի պահպանման ու քարոզի համար է #տղաեղեք խորագրով մոտոերթը։ Հուսով եմ, որ սա շարժում կդառնա», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Dark Ravens» մոտոկաումբի ներկայացուցիչ Գևորգ Գրիգորյանը։
Կազմակերպիչները հայտարարել են նաև, որ մոտոերթին ցանկացողները կարող են միանալ նաև մեքենաներով։
«Տեսնում ենք, որ տղամարդ լինելուն գաղափարապես հակառակ ուժերն ակտիվ քարոզվում են, դրան միակ դեմ գնալու քաղաքակիրթ միջոցը ճիշտ կողմը ցույց տալն է», - ասաց մոտոակումբի անդամներից մեկը։