Արարատ-Երասխավան ճանապարհին յոթ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

21/11/2019 12:15

Արարատ-Երասխավան ճանապարհին յոթ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է


ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ավարտվել է 7 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «ԳԱԶԵԼ»-ի հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումը՝ մեխանիկական կամ էլեկտրական կայծի առաջացման պարագայում:

Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում. Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում, բախվել էին «Տոյոտա Հիլուքս», «ԳԱԶԵԼ» և «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենաները. արդյունքում ՝ յոթ  մարդ մահացել էր, ևս չորս մարդու առողջությանը պատճառվել էր միջին ծանրության և ծանր մարմնական վնաս:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ավտոպատահարի մի շարք հանգամանքներ:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի՝ 1956թ. ծնված բնակիչը, վարելով «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենան, խախտել է  ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները և ճանապարհային երթևեկության կանոնները:

Այսպես՝ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ընթանալով Երևան-Մեղրի ավտոճանապարհով դեպի Երևան քաղաք, Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում իրականացնելով իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, այն է` ավտոմեքենան դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և իրականացնելով ձախակողմյան երթևեկություն, իր վարած ավտոմեքենայով բախվել է այդ ուղեմասով դեպի Երասխ ընթացող «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային ավտոմեքենային՝ տեխնիկական տեսակետից ստեղծելով վթարային իրադրություն՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

Այնուհետև, «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային ավտոմեքենայի հետնամասին առաջամասով բախվել է «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենան և նույն պահին «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային ավտոմեքենայի շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել երթուղային ավտոմեքենայում, որը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» և «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենաներում՝ անզգուշությամբ առաջացնելով «ԳԱԶԵԼ»-ի վարորդի և 6 ուղևորների մահ, իսկ ևս 4 ուղևորների առողջությանը պատճառվել է միջին ծանրության ծանր մարմնական վնաս:

Դատաավտոտեխնիկական և դատահրդեհատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդը թույլ է տվել ՃԵԿ-ի 2-րդ կետի ու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություն, դրանով իսկ պայմանավորել պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

Առաջադրված պայմաններում «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրադրություն չստեղծելու և տվյալ պատահարի առաջացումը բացառելու նպատակով, տեխնիկական տեսակետից պետք է իրականացներ իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի պատշաճ և անվտանգ կառավարում` ձեռնպահ մնալով իր վարած տրանսպորտային միջոցը հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս դուրս բերելուց և ձախակողմյան երթևեկություն իրականացնելուց:

Ըստ փորձագետի եզրակացության՝ հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել «ԳԱԶԵԼ»-ի շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումը՝ մեխանիկական կամ էլեկտրական կայծի առաջացման պարագայում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:26 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 156 մարդ է մահացել Այսօր, 14:16 Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. հուլիսի 19-20-ին կլինի անոմալ շոգ Այսօր, 14:08 Աֆղանստանում ուժգին պայթյուն է որոտացել Այսօր, 13:56 Նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը կանգնում է մեծաթիվ զինուժ, մարտական տեխնիկա և տարածքներ կորցնելու վտանգի առաջ. Շիրակ Թորոսյան Այսօր, 13:49 Ձեր տակը ռումբ եք դնում․ սա աբսուրդ բան է, վերցրեք հետ տարեք․ Էդմոն Մարուքյանը՝ ծրարով քվեարկություններին մասնակցելու մասին Այսօր, 13:43 ՀՀ ԶՈւ չորս զինծառայողները հետմահու պարգևատրվել են Այսօր, 13:24 Ջավախքում կորոնավիրուսի տարածման մակարդակը շատ ցածր է, խիստ սահմանափակումներ չկան. Թորոսյան Այսօր, 13:22 Իրանը հաստատել է, որ երկրում COVID-19-ի երկրորդ ալիք է սկսվել Այսօր, 13:17 Հուլիսի 15․ Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3009 դեպք Այսօր, 13:12 Ադրբեջանն իր տեխնիկան տեղակայում է բնակավայրերում՝ կենդանի վահան դարձնելով քաղաքացիներին. Տիգրան Աբրահամյան Այսօր, 13:06 Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել Այսօր, 13:04 ԱԱԾ-ն կոչ է անում չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից (Տեսանյութ) Այսօր, 12:55 Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 578 հազարը Այսօր, 12:37 Հակառակորդի կրակից Բերդ քաղաքում վնասվել են կոնյակի գործարանի ապակիները, Այգեպարում՝ 7 առանձնատներ, Տավուշ բնակավայրում՝ շիրմաքար Այսօր, 12:27 Վահագն Հովակիմյանն առաջարկում է թույլատել պատգամավորներին առողջական խնդիրներով պայմանավորված՝ քվերակություններին մասնակցել գրավոր կարգով Այսօր, 12:20 Ցույցեր՝ Բելառուսում. ձերբակալվել է 230 մարդ (Տեսանյութ) Այսօր, 12:16 Հակառակորդի կողմից Չինարի բնակավայրի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Այսօր, 12:12 Արտակ Տոնոյանին, Ժիրայր Պողոսյանին և Անդրանիկ Փիլոյանին շնորհվել են գեներալ-մայորի զինվորական կոչումներ Այսօր, 12:10 ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց սահմանին զոհված զինծառայողներին հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով Այսօր, 12:07 Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պետք են դիվանագիտական լուծումներ, այլ ոչ թե՝ փախուստ դեպի առաջ. Իտալացի սենատոր Այսօր, 12:04 Ճապոնիայում ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի Այսօր, 12:00 Այսօրվա զինադադարը պարտադրված է հակառակարոդին. Քոչարյան Այսօր, 11:46 Մեր զոհերը ենթադրաբար եղել են երկու «կամիկաձեների» օգտագործման հետևանքով. Անդրանիկ Քոչարյան Այսօր, 11:45 Զոհրաբ Մնացականյանը Կիպրոսի ԱԳ նախարարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը Այսօր, 11:37 Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում. Արծրուն Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 11:23 «Elbit Hermes 900» թանկարժեք ԱԹՍ-ն խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса» համակարգով. Արծրուն Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 11:19 ՀՀ ԶՈւ 10 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի վրավորումներ. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ Այսօր, 11:07 ԱԻՆ-ը Երևանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի մասին ահազանգ է ստացել Այսօր, 10:55 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 515 նոր դեպք, մահացել է 16 մարդ Այսօր, 10:44 ԲՀԿ նախագահը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է Այսօր, 10:41 «Ժողովուրդ». ՀՀ մուտքի և ելքի հարաբերություններն անչափահասների մասով, հստակ և ամբողջական օրենսդրական կարգավորում չունեն Այսօր, 10:36 «Հրապարակ». «Իմ քայլում» վեճ է ծագել Այսօր, 10:26 «Ժողովուրդ». Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները Այսօր, 10:23 «Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել Այսօր, 10:14 Վարչապետը ՀՀ նախագահին միջնորդություն է ներկայացրել Տավուշում զոհված զինծառայողներին հետմահու պարգևատրելու վերաբերյալ Այսօր, 10:09 «Հրապարակ». Ոստիկանությունում կադրային բուռն փոխատեղումներ են ընթանում Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Ում անուններն են շոշափվում օտարերկրյա որդեգրումների գործում Այսօր, 09:37 Գիշերը Բաքվում շատ թեժ է եղել. ամբոխը ոստիկանական ավտոմեքենա է շրջել և մտել Միլլի Մեջլիսի շենք (Տեսանյութ) Այսօր, 09:21 «Հրապարակ». Վարակի պիկը հաղթահարվա՞ծ է Այսօր, 08:22 Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ Այսօր, 00:16 ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել հայ-ադրբեջանական սահմանին 14/07/2020 23:42 Հակառակորդի կրած մարդկային կորուստների մասին վերջնական հստակ թիվ դեռ չկա. Արծրուն Հովհաննիսյան 14/07/2020 23:38 Հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանին օգտագործել է նաև «Գրադ» 14/07/2020 23:29 Լապշին. Միայն կատարյալ հիմարներն ու ոչ պրոֆեսիոնալները կարող էին թույլ տալ խոցել Elbit Hermes 900 անօդաչուն. բրավո՝ հայ զինվորականներին 14/07/2020 23:25 Հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել. Արծրուն Հովհաննիսյան 14/07/2020 23:14 Մինչև այսօր խոցվել է ադրբեջանական մոտ 10 ԱԹՍ․ Արծրուն Հովհաննիսյան 14/07/2020 23:10 Մեծ Բրիտանիան Հայաստանին և Ադրբեջանն կոչ է անում հրադադար հաստատել 14/07/2020 23:09 Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան 14/07/2020 23:03 Ազգը էս ինչ ա դառել, անգլիացիների ոսկու համար հայ տղերքի դեմ են դուրս գալիս․ լարված իրավիճակ Ամուլսարում (Տեսանյութ) 14/07/2020 22:41 Բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է. մենք հաղթելու ենք. Արթուր Վանեցյան 14/07/2020 22:22 Մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից. Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին 14/07/2020 22:19 Զոհրաբ Մնացականյանը իրանցի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը 14/07/2020 22:13 Գագիկ Ծառուկյանը Լեոնիդ Կալաշնիկովին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը 14/07/2020 20:18 ԱՄՆ իշխանությունները նախատեսում են մինչև օգոստոսի վերջ փակ պահել Կանադայի և Մեքսիկայի հետ սահմանը 14/07/2020 20:04 Ճապոնիան դիտարկում է Օլիմպիադայի մասնակիցների համար մուտքի ռեժիմի պարզեցման հնարավորությունը 14/07/2020 19:54 ՆԱՏՕ-ն կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին կանխել հետագա էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին 14/07/2020 19:38 Նավթի համաշխարհային գները նվազում են 14/07/2020 19:27 Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին և օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին․ Միքայել Մինասյան 14/07/2020 19:20 Սոֆիայում հակակառավարական ցույցեր են ընթանում 14/07/2020 19:07 Ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ի խոցումը (Տեսանյութ) 14/07/2020 19:02 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 179 դեպք 14/07/2020 18:53 «Ոսկե ծիրան»-ը դարձավ մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը. Ատոմ Էգոյան 14/07/2020 18:35 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 175 մարդ է մահացել 14/07/2020 18:27 Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է պատրաստ լինել ըստ անհրաժեշտության բնակչության պատսպարման, տարհանման աշխատանքներին 14/07/2020 18:15 Հակառակորդի կրակից ՀՀ ԶՈւ երկու ժամկետային զինծառայող է զոհվել 14/07/2020 18:10 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք 14/07/2020 18:03 Լարված իրավիճակներում շատ կարևոր է, որ տեղեկատվությունը բխի մեկ աղբյուրից. Արման Սաղաթելյան 14/07/2020 17:53 Էդմոն Մարուքյանը դիմել է արտասահմանցի գործընկեր մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց 14/07/2020 17:37 SCEPTR պարբերականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և Թուրքիայի միակողմանի ադրբեջանամետ հայտարարությունները 14/07/2020 17:09 Շատ կարևոր բարձունքի նկատմամբ վերահսկողություն է հաստատվել. կարողանում ենք 15-20 կմ տեսանելիություն ապահովել ու հակառակորդի թիրախները խոցել. Տավուշի ուղղությամբ նախկին հրամանատար 14/07/2020 17:05 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը 14/07/2020 16:44 ՀԱՊԿ պատասխանատվության գոտում Թուրքիան փորձում է ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ. Բիյագով 14/07/2020 16:34 Հայաստան/Ադրբեջան․ ԿԽՄԿ-ն մտահոգ է քաղաքացիական բնակչության անվտանգության հարցով և պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ 14/07/2020 16:21 Բրուքլինում վարորդը կրակ է բացել անցորդների վրա, կան վիրավորներ 14/07/2020 16:07 Այսօրվանից Երևանի մետրոյի գնացքները կաշխատեն 8,5-9 րոպեն մեկ 14/07/2020 15:55 Նաիրա Զոհրաբյանը դիմել է եվրոպական կառույցների ղեկավարներին՝ նրանց ուշադրությունը հարվիրելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների վրա 14/07/2020 15:38 Ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել (Տեսանյութ) 14/07/2020 15:30 Վթարային իրավիճակի հետևանքով դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը 14/07/2020 15:28 Ադրբեջանը սեփական գյուղը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով այն թիրախ (Լուսանկար, Razm.info) 14/07/2020 15:19 Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին՝ երկրի ազգային տոնի կապակցությամբ 14/07/2020 14:56 Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդում են կասեցնել քրգործի վարույթը և գործն ուղարկել ՍԴ 14/07/2020 14:55 Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ 14/07/2020 14:51 Հայկական ՀՕՊ ստորաբաժանումն Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ է խոցել 14/07/2020 14:42 Սահմանին հակառակորդի արձակած կրակից ՀՀ ԶՈւ երկու զինծառայող է զոհվել 14/07/2020 14:39 Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. ՊԲ-ն վերահսկում է հակառակորդի բոլոր տեղաշարժերը. Վահրամ Պողոսյան 14/07/2020 14:28 Պեսկով. Մոսկվայում խորապես մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով 14/07/2020 14:16 Իրավիճակը մտահոգիչ է, սահմանին գործողությունների դադարի միտումներ նկատելի չեն. Տիգրան Աբրահամյան 14/07/2020 14:11 Ադրբեջանը մեկ օրում յոթ զինծառայող է կորցրել, այդ թվում՝ չորս սպա 14/07/2020 14:03 ՀԱՊԿ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ վերականգնել հրադադարը 14/07/2020 13:58 Նիկոլ Փաշինյանի ու կառավարության պաշտոնական կայքերը կոտրվել են ադրբեջանական հաքերների կողմից 14/07/2020 13:50 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 13 միլիոնը 14/07/2020 13:41 Քաղցկեղով հիվանդ, ամբողջ կյանքը հայկական զինուժում ծառայած, փոխգնդապետ աներոջս տուն է այցելել ոստիկանությունը. Ֆարմանյան (Տեսանյութ) 14/07/2020 13:28 Բաքուն հաստատել է Ադրբեջանի զինված ուժերի երկու բարձրաստիճան սպայի զոհվելու մասին լուրերը 14/07/2020 13:25 Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքն անհասանելի է 14/07/2020 13:23 Խորհրդարանն առաջարկում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահել ԱԺ նախագահին 14/07/2020 13:11 Դիլիջանում հանրային գույք է վնասվել. քաղաքապետարանը կոչ է անում հոգատարություն դրսևորել համայնքային գույքի նկատմամբ 14/07/2020 12:57 Նյու Մեքսիկայում կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդանավը 14/07/2020 12:48 Արցախում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակվել է 153 անձ, 124-ը հաղթահարել է հիվանդությունը 14/07/2020 12:37 Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին 14/07/2020 12:32 Ադրբեջանում էլի զոհեր կան. Արծրուն Հովհաննիսյան