Պետությանը պետք է կառավարիչ. մարդ, որն ի վիճակի է լինել հաշվետու՝ իր խոսքի, արածի, որոշումների և երկրի համար. Միքայել Մինասյան

21/11/2019 14:00

Պետությանը պետք է կառավարիչ. մարդ, որն ի վիճակի է լինել հաշվետու՝ իր խոսքի, արածի, որոշումների և երկրի համար. Միքայել Մինասյան


Սուրբ Պետրոսի գերեզմանն ուխտավայր է, որտեղ հավատավորները՝ Աստվածային հրաշագործության խոնարհ սպասումով աղոթքի են գնում։ Այնտեղ գնալուց առաջ խորհուրդ են տալիս ինքնամաքրվել ու ապաշխարել: Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ, Facebook-յան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Փրկիչը

«Ժամանակների պատուհասն է այդ.
այժմ կույրերին առաջնորդում են խելագարները»։
Շեքսպիր, «Արքա Լիր»

Նա հայտնվեց 2018-ի գարնանը, երբ համաշխարհային բողոքի գլոբալ թրենդը շատ արագ տարածվեց ամբողջ երկրով մեկ։ Նա գլխավորեց բողոքի և ատելության շարժումը։ Եվ հաղթեց։ Նա դարձավ երկրի թիվ մեկ ֆեյսբուքյան օգտատերը, յութուբերը և վիրտուալ առաջնորդը, որը միայնակ փրկեց հայերին անարդարությունից, աղքատությունից, գործազրկությունից, պատերազմից և Սաշիկից։

Նա շատ սովորական քաղաքական գործիչ էր, որն անում էր այն, ինչ արել էր ամբողջ կյանքի ընթացքում՝ քաղաքական պատեհ առիթն օգտագործելով փորձում էր ինչ-որ բան որսալ։ Արդեն իրադարձությունների կեսից, իրենից անկախ, հենց օգտատերերը (ո՛չ քաղաքացիները) փոխեցին նրա կարգավիճակը՝ քայլող պատգամավորից դարձնելով նորահայտ մեսիա։ Ընդ որում պետք է նկատել, որ թագադրման ամբողջ պրոցեսը կազմակերպեց հասարակության սոսկ մի մասը՝ ամենաակտիվն ու ամենաաղմկոտը։

Հասարակության ստվար զանգվածը, որն ավելի ուշ չգնաց ընտրությունների, չմասնակցեց քաղաքական իրադարձություններին, այն ժամանակ էլ, հիմա էլ դիտորդի դերում է։ Այդ ընթացքում նոր կարգավիճակը դարձավ ընդունելի և հասկանալի՝ առաջին հերթին հենց նրա համար։ Նա միանգամից մտավ դերի մեջ, արագ մոռացավ քաղաքական գործչի իր պարտականություններն ու պատասխանատվությունը, ընդունեց թագը և որոշեց փրկել մեզ չարից։

Նա պարզեց, որ դա ավելի հեշտ է ու հարմար։ Քաղաքական պայքարն ու քաղաքական գործիչը պետք է հետևի խաղի կանոններին, օրենքներին, ունենա գործողությունների ծրագիր, հստակ ռազմավարություն, խորը գիտակցված հավաքական ու անհատական պատասխանատվություն։ Իսկ Մեսիայից ժողովուրդն այլ բան է ակնկալում։ Նա ակնկալում է փրկություն նախորդներից։ Այդ ցանկությունն այնքան մեծ էր, պարզ, ու նույնիսկ կասկածելի, որ առաջին անգամ փորձարկվեց Երևանի ավագանու ընտրություններին։ Այդ ընտրություններին հասարակության հետ «սոցցանցային պայմանագրում» միայն մեկ կետ կար՝ ես գալիս եմ փրկեմ ձեզ նախորդներից։ Եվ տեղի ունեցավ հրաշք։ Նույնիսկ այդ մեկ կետով, առանց ծրագրի ու քաղաքապետի կիսադերասան թեկնածուով՝ բանաձևն աշխատեց։ Ժողովուրդը համաձայն էր։ Եվ նույնը կրկնեց խորհրդարանական ընտրություններին՝ ժողովրդին խոստանալով միայն մեկ բան. փրկություն։ Որ նախկինները չլինեն։ Եվ նորից բանաձևն աշխատեց։

Նա դե ֆակտո և դե յուրե հռչակեց իրեն Մեսիա։ Հայ ժողովուրդը նրան որևէ պահանջ չներկայացրեց, որևէ ծրագիր, ցուցանիշ չխնդրեց։ Մեսիայից ակնկալիքը միայն մեկն էր՝ փրկել երկիրը նախորդներից, ինչն արվեց։ Այսինքն, ընտրություններից ընդամենը 1 ամիս անց Մեսիան կատարեց նախընտրական իր բոլոր կամ ՄԻԱԿ խոստումը։ Դա էր պայմանագրի հիմքում։ Ուրիշ պարտավորություն չկար։

Իսկ դրանից հետո Մեսիան ամբողջությամբ մտավ իր դերի մեջ, որը ժանրի կանոնների համաձայն, ունի հստակ տրամաբանություն.

-Փրկիչը չի ղեկավարում, նա թագավորում է և իշխում՝ նստած գահի վրա։ Նա երկիրը փրկել է և դրա համար արժանի է ամենալավին։ Շատ արագ սկսվեց սրբադասման ենթակառուցվածքների շինարարությունը՝ Մեսիայի բանաստեղծություններ, գրքեր, նրա մասին ներկայացումներ, նրան հավերժացնող արձաններ։

-Փրկիչը երբեք սուտ չի խոսում, նա մարգարեություններ է հաղորդում։ Իսկ ոչ մի մարգարե երբեք չի բերել որևէ ապացույց։ Մարգարեի խոսքը աքսիոմատիկ ճշմարտություն է։ Կասկածողը մեղք է գործում: Եթե Մեսիան ասում է՝ երկրում կոռուպցիա չկա, ուրեմն կոռուպցիա չկա։ Չկասկածե՛ք։

-Չի՛ կարելի Մեսիային քննադատել։ Դա մեղք է։ Եվ պետք է պատժվի։ Այդ պատճառով այսօր նրա ֆեյքերի «բանակի» և իրավապահների թիրախում են նրա բոլոր քննադատները։ Եվ լրիվ արդարացիորեն։

-Անձամբ փրկիչը պետք է լավ ապրի. պետք է թանկարժեք չարտերով օվկիանոս կտրի, առանձնատունը շքեղ նորոգի, լինի շրջապատված հարյուրավոր թիկնապահներով, հաճախ շրջագայի, որովհետև նա արժանի է։ Չմոռանա՛ք ինչից է նա մեզ փրկել։

-Փրկիչը պարտավոր է պատժել և ներել (հիշո՞ւմ եք ՊԵԿ-ի այն աշխատակցին, որին դրոշի պատճառով նսեմացնելով հանեցին աշխատանքից, հետո անհասկանալի ներեցին և հետ ընդունեցին)։ Երբ մեղավորներն ընդունում են փրկչին, նրանց մեղքերը զրոյանում են, իսկ երբ երես են թեքում, մեղքերը՝ վերադառնում են կրկնապատիկ (հեռու չգնաք՝ Արթուր Վանեցյան)։

-Փրկչի զինակիցները նրա առաքյալներն են, որոնք նրա լույսն են սփռում և տարածում ամբողջ երկրով, փոխանցում փոքրիկ ճշմարտություններ. չէ՞ որ փրկչի հետ են առնչվել։ Նրանք էլ են անբիծ ու անսխալական և եթե նրանցից մեկն ակնհայտ սխալ է գործում, օգնության է հասնում Փրկիչը (նախարար Արայիկ Հարությունանի օրինակը վկա)։

-Փրկիչը կարող է վերացնել սոցիալական շերտեր ու փոխել մարդկանց։ Նա վերացրեց օլիգարխներին։ Օլիգարխիան Հայաստանում այլևս չկա։ Իսկ նրանք, ովքեր նախկին օլիգարխ են, եթե ընդունեն լույսը, հավատը և սուրը, ապա շանս ունեն դառնալու «Նոր Հայաստանի» գործարար, ինչպես օրինակ վերափոխված Սամվել Ալեքսանյանը։

-Փրկիչն անում է այն, ինչ ցանկանում է։ Արդարության առաքյալը կարող է լինել նաև ատելության առաքյալ։ Հիմա շատ են խոսում այդ մասին՝ ատելության խոսքի կամ լարված մթնոլորտի։ Բայց դա փրկչին չի մտահոգում. չէ՞ որ ըստ Աստվածաշնչի, արդարության համար իրավունք ունես մեղք գործել, որովհետև դա մեղք չէ։ Նույնն էլ հիմա։ Արդարության համար արդարադատության համակարգ պետք չէ։ Պետք է փրկչի որոշում։

Արդարության վերականգնումը 2018-ի գարնան պահանջն էր, դրա հիմքում հայրենիքը նախկիններից ազատագրելն էր։ Հայ ժողովուրդը արդարության պահանջի և նախկիններին հեռացնելու պահանջի մեջ ենթագիտակցորեն ամբարել էր իր բոլոր խնդիրները։ Այն այնքան էր անձնավորված, որ բոլորը համարում էին՝ եթե նախկինները հեռանան, կվերանան բոլորի հոգսերը և կլուծվի յուրաքանչյուրի սոցիալական խնդիրները։

Եվ հիմա, մեկուկես տարի անց, հանկարծ ժողովրդի մի մասը հայտնաբերել է, որ նախկինները չկան, բայց հիմնահարցերը մնացել են, սոցիալական խնդիրներն էլ ավելանում են։ Այդ պատճառով սկսել են դժգոհել, պահանջել ինչ-որ հարցերի լուծում։ Բայց այդ հարցերի հասցեատերը Մեսիան չէ։ Նա փրկիչ է, իսկ հարցերը լուծելու համար պետք է կառավարիչ։ Մեսիան, ինչպես նշեցի, բոլորովին այլ գործառույթներ ունի։

Բայց սա չէ ամենամեծ ողբերգությունը, այլ այն, որ հիասթափվելով Մեսիայից, շատերն են սկսել որոնել նոր փրկչի։ Կրկին՝ ոչ թե կառավարչի, այլ փրկչի։ Ու եթե գործող Մեսիան գոնե իրական կյանքից էր եկել, ապա նորն ամբողջությամբ կլինի «սոցցանցային» ծնունդ։ Այնտեղից, որտեղ այժմ բնակվում է Հայաստանի և Սփյուռքի մեծ մասը։ Եվ նորից կհայտնվի նոր Մեսիան։ Այս անգամ նախորդից էլ վատը։

Այդպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև բոլորս չհասկանանք մի պարզ ճշմարտություն. որքան էլ լինենք էմոցիոնալ, չենք ունենալու լավ երկիր, քանի դեռ սպասում կամ ընտրում ենք փրկիչների։ Որովհետև փրկիչները չէ, որ երկիր են կառուցում, ինստիտուտներ հիմնում, մեխանիզմներ աշխատեցնում։ Նրանք ավերող, բոլորին և ամեն ինչը հողին հավասարեցնող ուժ են։ Երբ էմոցիոնալ և վիրտուալ ընտրությունը դադարեցնենք, կարողանանք ադեկվատ գնահատել մեր երկիրը, կարողություններն ու շանսերը, այդ ժամանակ կհասկանանք, որ պետությանը պետք է կառավարիչ։ Մարդ, որն ի վիճակի է լինել հաշվետու՝ իր խոսքի, արածի, որոշումների և երկրի համար։

Իսկ մինչև այդ, աստվածաշնչյան կրքերով շարունակվելու է «եվ փրկեա զմեզ ի չարէ» տրագիկոմեդիան:

Հ.Գ. Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը։ Սուրբ Պետրոսի գերեզմանն ուխտավայր է, որտեղ հավատավորները՝ Աստվածային հրաշագործության խոնարհ սպասումով աղոթքի են գնում։ Այնտեղ գնալուց առաջ խորհուրդ են տալիս ինքնամաքրվել ու ապաշխարել: Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ», - գրել է Միքայել Մինասյանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:32 Լեգենդար Take 6-ը համերգ կնվիրի Մալխասի 75-ամյակին (Տեսանյութ) Այսօր, 14:23 Սահմանապահ Բերդավանում ավելացել է գիշերային անվտանգ անցուդարձի հնարավորությունը Այսօր, 14:12 Հայկական պատվիրակությունը տապալել է ադրբեջանական կողմի՝ ՀԱԷԿ փակման հարցը դնելու փորձը. Գայանե Աբրահամյան Այսօր, 14:05 Չեմպիոնների լիգայի շաբաթվա խաղացողի մրցանակին հավակնում են Նեյմարը, Ժեսուսը, Ֆելիքսը և Միլիկը Այսօր, 13:56 Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ երկու հրթիռ է ընկել Այսօր, 13:51 ՀՔԾ-ն նույնիսկ այսքանից հետո չի հրաժարվում ինձ բանտ ուղարկելուց. Արսեն Բաբայան Այսօր, 13:47 Չորս վարկային համաձայնագրերի վավերացմամբ Հայաստանը 152 մլն դոլարի պարտավորություն է ստանձնում. Արմեն Հայրապետյան Այսօր, 13:42 ՎԶՄԲ-ը Հայաստանին 45.8 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ կտրամադրի. փոխնախարար Այսօր, 13:37 Վայնշտեյնը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել մեղադրող կողմի հետ Այսօր, 13:33 Ուրախ կլինենք տեսնել, որ ՍԴ անդամները ևս դեստրուկտիվ տրամադրված չեն. Թագուհի Ղազարյան Այսօր, 13:30 Թբիլիսիում ընդդիմադիր ցուցարարներին դուրս են բերում խորհրդարանի տարածքից Այսօր, 13:25 Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ ինքը, հնարավոր է, մաշկի քաղցկեղ ունի Այսօր, 13:21 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ համաքաղաքացուն դանակահարելու համար. գործը դատարանում է Այսօր, 13:18 Պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել, տվյալ դեպքում, Հռոմի պապը ես եմ. Վարչապետը՝ կառավարության անդամներին (Տեսանյութ) Այսօր, 13:13 Կառավարությունը Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը արտոնություն տվեց Այսօր, 13:06 ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Այսօր, 13:00 Այնպես չէ, որ իշխանությունն անսխալական և անքննադատելի է. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 12:55 Ինչպե՞ս հաշվարկել բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծման գինը. ՊԵԿ-ը հոլովակ է հրապարակել Այսօր, 12:42 Ձեր նշանակմամբ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ և դա բուռն քննարկումների առիթ է տվել. Ավինյանը՝ Փաշինյանին Այսօր, 12:37 Վարչապետին հուշեցին՝ «Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց»-ը գրել է Նար-Դոսը, ոչ թե Թումանյանը (Տեսանյութ) Այսօր, 12:33 Կառավարության նիստում 63 հարց ընդունվեց առանց զեկուցման և քննարկման Այսօր, 12:24 Դատախազությունը շարունակում է «ԿամԱԶ»-ների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրությունը Այսօր, 12:13 Անցում ենք կատարում նպատակային վարկային ծրագրերի ներգրավմանը. փոխնախարար Այսօր, 12:10 Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական ռեաբիլիտացիա կանցնի «Իզմիրլյան» բուժկենտրոնում Այսօր, 12:05 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին Այսօր, 11:52 Բրիտանիայում սկսվում են խորհրդարանի արտահերթ ընտրություններ Այսօր, 11:43 ՀՀԿ պատվիրակության ներկայությունը դուր չի եկել Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանին Այսօր, 11:36 Փաշինյանը բանակից խուսափածներին կոչ է անում Նոր տարին նշել Հայաստանում Այսօր, 11:27 Հայաստանը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ Այսօր, 11:19 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այսօր, 11:11 Դանիել Իոաննիսյանը և Ալբերտ Ստեփանյանը՝ Հանրային խորհրդի անդամներ Այսօր, 10:59 «Հրապարակ». Կառավարության ֆեյքերի ՊՈԱԿ-ում մարդիկ մեր պետության փողերով հայհոյանքեր են գրում մեր հասցեին Այսօր, 10:55 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Այսօր, 10:43 ԱԱԾ. Բացահայտվել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր Այսօր, 10:34 «Հրապարակ». Փաշինյանը դժգոհել էր ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի պահվածքից. Այսօր, 10:26 «Ժողովուրդ». Ի՞նչ է քննարկել «Իմ քայլը» խմբակցությունը 3 ժամ տևած փակ նիստում Այսօր, 10:18 «168 ժամ». Փաշինյանը ցանկանում է վերադարձնել ԼՂ բանակցությունների այն ֆորմատը, որը կար Տեր-Պետրոսյանի ժամանակ. Զուրաբյան Այսօր, 10:12 «Փաստ». Իշխանությունները լայն թափով լծված են համայնքային խոշորացման գործընթացի նոր փուլի նախապատրաստմանը Այսօր, 10:06 «Հրապարակ». Նա անելիք չունի այդ նախարարությունում. Գևորգ Պետրոսյանն՝ Արայիկ Հարությունյանին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». ՍԴ դատավորներն իրար խոստացել են ոչ մի պարագայում չգրել վաղաժամկետ թոշակի անցնելու դիմում Այսօր, 09:56 Կանադայում երեք մարդ է զոհվել երկշարժիչանի օդանավի կործանման հետևանքով Այսօր, 09:29 ՃՏՊ Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին. կան տուժածներ Այսօր, 09:11 Յուրի Խաչատուրովը՝ Կապանի օպերացիայի մասին (Տեսանյութ) 11/12/2019 21:38 Տնակներում պատսպարված ընտանիքները վառելափայտ են աղերսում, բայց մեր վառելափայտով բարձված մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում. Վահան Թումասյան 11/12/2019 19:46 Սանկտ Պետերբուրգում փորձարկել են անվարորդ բեռնատար ավտոմեքենա (Տեսանյութ) 11/12/2019 19:34 Մբապեն ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկություն չի հայտնում 11/12/2019 19:25 Ֆրանսիական Մոտ- Շանդենյե դղյակը հազարավոր տերեր ունի (Տեսանյութ) 11/12/2019 19:21 Պորտաբույծների ահռելի բանակ է սնվում պետությունից «կինեմատոգրաֆիային աջակցություն» հոդվածի ներքո. Հովհաննես Գալստյան 11/12/2019 19:16 Որոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ. Դավիթ Հարությունյան 11/12/2019 19:04 Իրանից հայտնել են երկրի ենթակառուցվածքի վրա ձեռնարկված խոշոր կիբեռգրոհի մասին 11/12/2019 19:00 Չինաստանի հյուսիսում ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է ավելի քան 50 մարդ 11/12/2019 18:53 Ամերիկուհին տեղական վիճակախաղով 5 մլն դոլար շահելու մասին տեղեկացել է Facebook-ով 11/12/2019 18:46 Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի մասնակցությունը բանակցություններին Բաքվի սցենարն է, որն այսօր հաջող կերպով կյանքի է կոչվում. Փորձագետ 11/12/2019 18:34 Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը մերժել են Սիրիայում ինքնակառավարում ստեղծելու նախաձեռնությունը 11/12/2019 18:23 Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը (Տեսանյութ) 11/12/2019 18:18 ՀՔԾ-ն շինծու քրեական գործերի շրջանակներում իրականացրել է գործողություններ՝ «անհնազանդ» դատավորների նկատմամբ. Սահակյանը՝ ՄԱԿ-ում 11/12/2019 18:14 Գորիսի ոստիկանները բացահայտել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները 11/12/2019 18:09 Հայաստանն ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դառնալու բոլոր նախադրյալները. փոխվարչապետ 11/12/2019 18:00 ՍԴ անդամները պետք է գնահատեն Ազգային ժողովի և կառավարության ժեստը. Գևորգ Պապոյան 11/12/2019 17:51 Իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը. IRI 11/12/2019 17:45 Վրաերթ Երևան-Սևան ճանապարհին․ 22-ամյա հետիոտնը մահացել է 11/12/2019 17:37 Դավիթ Տոնոյանը հորդորել է արտերկրում գտնվող զինակոչիկներին մինչև տարեվերջ վերադառնալ հայրենիք 11/12/2019 17:22 Թուրքիայի գործողությունները Սիրիայում հանգեցնում են տարածաշրջանի թրքացմանը, հայտարարել է Ջաֆարին 11/12/2019 17:13 Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել 56-ամյա տղամարդուն 11/12/2019 17:05 Սոմալիում գրոհայինները հարձակվել են հյուրանոցի վրա, կա 4 զոհ 11/12/2019 16:53 Վարշավայում լուրջ վթար է գրանցվել ջեռուցման ցանցում 11/12/2019 16:46 Տուրիստական կազմակերպության ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և յուրացում կատարելու համար 11/12/2019 16:35 Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին 11/12/2019 16:24 Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը 11/12/2019 16:15 Փաշինյանի կառավարությունից ամեն ինչ սպասելի է. Կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի ֆինանսավորումը. Ֆարմանյան 11/12/2019 16:03 Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի ընտանիքին 11/12/2019 15:51 Իսրայելի Քնեսեթն ինքնալուծարման մասին որոշում է ընդունել 11/12/2019 15:44 Արմեն Ավթանդիլյանը նշանակվել է պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ 11/12/2019 15:32 Քանի՞ մահ պետք է արձանագրվի, որ նախարար Արսեն Թորոսյանը իրականում սկսի զբաղվել Վարդենիսի հիվանդանոցով. Թագուհի Թովմասյան 11/12/2019 15:21 Աշտարակի ոստիկանները բացահայտել են Կոշ համայնքի ղեկավարի ապօրինությունները 11/12/2019 15:16 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 850 փախստական 11/12/2019 15:08 Beeline-ի ամանորյա առաջարկը դարձել է էլ ավելի շահավետ 11/12/2019 14:59 Մարտունու ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչը պահանջել և ստացել է խոշոր չափի առևտրային կաշառք 11/12/2019 14:46 Թրամփը հայտարարել է, որ իմփիչմենթի ընթացակարգը նպաստում է իր վարկանիշի աճին 11/12/2019 14:35 Բենքսին Բրմինգհեմում նոր աշխատանք է ներկայացրել (Տեսանյութ) 11/12/2019 14:28 Աննա Հակոբյանը կանանց կոչ է անում ազատվել «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» գերությունից 11/12/2019 14:26 Ընտրություններին իշխանությունը գործադրեց բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտա Հանրապետականին հայտնվել ԱԺ-ում. Արմեն Աշոտյան 11/12/2019 14:15 Պանդան կերել է ձնեմարդու քիթը (Տեսանյութ) 11/12/2019 14:05 ՍԴ-ի նախագահ փոխելով՝ իշխանությունը չի կարող վերահսկողություն հաստատել ՍԴ-ի վրա. Պատգամավոր 11/12/2019 13:57 Ես հույս ունեմ, որ ոչ մի դատավոր այս «մեկնած» ձեռքը չի սեղմի. Տարոն Սիմոնյան 11/12/2019 13:52 Կանադայում թռիչք է իրականացրել ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող օդանավը (Տեսանյութ) 11/12/2019 13:41 Դերասան Քյուբի Գուդինգ կրտսերին մեղադրում են ոտնձգությունների համար 11/12/2019 13:34 Այո, 600 միլիոն դրամը քիչ գումար չէ, բարձր գին է, բայց մենք ստիպված ենք այդ բարձր գինը վճարել. Թունյան 11/12/2019 13:28 Նավթի համաշխարհային գները նվազում են 11/12/2019 13:19 Եթե ՍԴ դատավորները մեկնված ձեռքը չսեղմեն, աղետ չի լինելու. Ալեն Սիմոնյան 11/12/2019 13:13 Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ 11/12/2019 13:01 Ավելորդ կսմիթներն ու փոխադարձ վիրավորանքները որևէ մեկին որևէ լավ բան չեն տալու. Իվետա Տոնոյան 11/12/2019 12:52 Թրամփը Ռուսաստանի հետ երկխոսության մոտալուտ շարունակման հույս է հայտնել 11/12/2019 12:41 Չենք ուզում ՍԴ-ն տեսնել ֆուտբոլի գնդակի կարգավիճակում. Գևորգ Պետրոսյան 11/12/2019 12:36 Ես երբևէ իմ կյանքում չեմ քծնել. Արայիկ Հարությունյանը չգիտի՝ Քոչարյանն իրե՞ն է նկատի ունեցել «քծնող» ասելով 11/12/2019 12:30 Սա ընդամենը Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու տապալված նախագծի տրամաբանական շարունակությունն է. Տոնոյան 11/12/2019 12:23 Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Գորան Բրեգովիչի համերգի համար վճարվելու է 65 հազար եվրո 11/12/2019 12:21 Ասում եք՝ մանիպուլյացիա եք անում. աա մնջախաղի թատրո՞ն է, ձայն չհանենք, ձեռքերով նշաններ ցույց տանք. Գևորգ Պետրոսյան 11/12/2019 12:18 «Սա կարող է խարխլել երկրի հիմքերը». ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց 11/12/2019 12:14 Եթե երկու արտիստ իրենց տանից եկած «կուռտկաներով» ֆոնոգրամա-պլյուսով անեին համերգ, կունենայինք ավելի մատչելի միջոցառում. Փոխքաղաքապետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը