Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի

21/11/2019 12:31

Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի


Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել «Դատական օրենսգիրք», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերը: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից։ 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ դրանց հիմնական նպատակն է ապահովել արդյունավետ և համալիր իրավական հիմքեր դատավորների բարեվարքության համար հետևյալ ուղղություններով՝ գույքային դրություն (գույքի օրինականության ստուգում), արհեստավարժություն և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, անկողմնակալություն (որոշակի կապերից, ազդեցություններից ազատ որոշման կայացում): Հարակից փաթեթով առաջարկվող լուծումները կտարածվեն նաև այլ հայտարարատու անձանց բարեվարքության ստուգման գործընթացների վրա:

Դատավորների բարեվարքության գնահատման առաջարկվող կառուցակարգը որդեգրել է հետևյալ սկզբունքները՝
ա) բարեվարքության գնահատումը չպետք է իրականացվի ժամանակավոր գործիքակազմի միջոցով և չպետք է կրի ժամանակավոր բնույթ: Փոխարենը, գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և դատավորները նախագծերի փաթեթի ընդունվելուց հետո մշտապես անցնելու են նման գնահատման միջով:

բ) դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար ստեղծվելու է ոչ թե նոր՝ ad hoc մարմին, այլ այդ հարցի լուծման համար պատասխանատու է լինելու դատական համակարգի անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված մարմինը՝ Բարձրագույն դատական խորհուրդը:

Փաթեթով առաջարկվող հիմնական բարեփոխումներն են՝

1. Հստակեցվել են դատավորի վարքագծի կանոնները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը:
ա. Մասնավորապես, ավելացվել են այնպիսի վարքագծի կանոններ, որոնց խախտումը կասկածի տակ է դնում դատավորի անկախությունը, անկողմնակալությունը և անկաշառությունը, օրինակ՝ նախագծով նախատեսվում է դատավորի վարքագծի կանոն սահմանել նաև գույքի, եկամուտների և շահերի ամբողջական հայտարարագրի ներկայացումը, ինչպես նաև գույքի փոփոխության դեպքում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պատշաճ նյութերի
ներկայացումը, որը կհիմնավորի այն հանգամանքը, որ գույքի փոփոխությունը հիմնավորվում է օրինական եկամուտներով,

բ. Բոլոր կետերում ընդգծվել է, որ կարգապահական խախտումը պատասխանատվության հիմք կարող է լինել միայն այն դեպքում, երբ կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,

գ. հանվել է շփոթությունների տեղիք տվող՝ կոպիտ կարգապահական խախտման ինստիտուտը և հստակեցվել էական կարգապահական խախտման շրջանակները, դ. կարգապահական վարույթ հարուցելու առիթների (ոչ հիմքերի) ցանկում ավելացվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը, որի վերաբերյալ վերջնական որոշում, կրկին, կայացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը:

2. Ընդլայնվել են կարգապահական տույժերի տեսակները: Մասնավորապես, գործող օրենսգրքով ամրագրված՝ կարգապահական տույժի տեսակներին ավելացել է միջին խստության տույժ՝ պատասխանատվության պատշաճ և համաչափ գործիքներ ներդնելու նպատակով: Մասնավորապես, նոր տույժի տեսակներ են     ՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելքը և դատարանի նախագահի, կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի  պաշտոնից ազատումը: 

3. Կատարելագործվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը: 
Այսպես,

ա) կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում,

բ) 5 տարի ժամկետով և միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը նախատեսվում է փոխարինել 2 տարի ժամկետով ընտրվող Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի անդամները, բացի դատավորներից, ընդգրկում են նաև հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված իրավաբան գիտնականներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը նախատեսվել է նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովում,

գ) երկարացվել են կարգապահական վարույթ հարուցելու ժամկետները, քանի որ գործող ժամկետներն օբյեկտիվորեն հնարավորություն չեն ընձեռնում վարույթ հարուցող մարմիններին համարժեք արձագանքել կարգապահական խախտումներին,

դ) Բարձրագույն դատական խորհրդին լրացուցիչ գործիքներ են տրվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն արդյունավետ քննելու համար: Մասնավորապես, ըստ նախագծի խորհուրդը կարող է սեփական նախաձեռնությամբ հրավիրել վկաներ, նշանակել փորձաքննություն և պահանջել ապացույցներ՝ մի բան, որ գործող կարգավորման պայմաններում կարող է անել միայն դատավորի միջնորդությամբ,

ե) նախատեսվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու կառուցակարգ, որն ամբողջական դարձնելուն, սակայն, առկա են սահմանադրական խոչընդոտներ:

4. Դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման կարգավորումները կատարելագործվել են. ներդրվել է գրավոր քննության արդյունքները բողոքարկելու կառուցակարգ, ինչպես նաև հարցազրույցի փուլից առաջ հատուկ դատավորի համար անհրաժեշտ որակների ստուգման համար մշակված հոգեբանական թեստավորման համակարգ: Ի հավելումն, թեկնածուների ընտրության համար սահմանվել է բաց քվեարկություն, ինչը կբարձրացնի գործընթացի թափանցիկությունը:

5. Կարևոր է նաև դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմի իջեցումը քսանութից քսանհինգ, ինչպես նաև դատավորի թեկնածուների հավակնորդերին և առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում իրավաբան գիտնականների ընգրկման պայմանների վերանայումը: Այս փոփոխությունը թույլ կտա դատական համակարգ ներգրավել երիտասարդ, կասկածելի կամ վարկաբեկող կապեր չունեցող, համակարգի այլ ներկայացուցիչների հետ կախվածության կամ կապվածության մեջ չգտնվող անձանց: Հարկ է ընդգծել, որ Վենետիկի հանձնաժողովը, քննարկելով դատավորների թեկնածուների նվազագույն տարիքային շեմին վերաբերող հարցը, շեշտել է, որ եվրոպական չափանիշները վերաբերում են արժանիքների վրա հիմնված և խտրականությունը բացառող ընտրությանը և չեն նախատեսում տարիքի վերաբերյալ համընդհանուր չափանիշ:

6. Մանրամասն կարգավորում է ստացել դատավորների գործունեության գնահատումը, նախատեսվել է հատուկ այդ գործառույթի իրականացման համար հանձնաժողով:

7. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում ևս կատարվել են համարժեք փոփոխություններ: Մասնավորապես, օրենքը համապատասխանեցվել է Դատական օրենսգրքին՝ վարքագծի կանոնների վերաբերելի մասով, այդ թվում՝ հայտարարագրերը      պատշաճ կերպով ներկայացնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անհրաժեշտ նյութեր      տրամադրելու մասով: Բացի այդ, որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ գույքային դրության ստուգման արդյունքում կարգապահական վարույթ նախաձեռնելու տարբերակ առաջարկվել է հանձնաժողովի կողմից Ազգային Ժողով միջնորդություն ներկայացնելու մոդելը, որն էլ կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու նպատակով:

8. Նախագծերի փաթեթով որդեգրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է նաև բարեփոխումներ կատարել կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառի օրենքներում, որոնք դրական ազդեցություն կունենան ոչ միայն դատավորների և դատավորների թեկնածուների, այլև այլ հայտարարատու հանրային ծառայողների բարեվարքության գնահատման գործում: Այս համատեքստում առաջարկվում է՝

1. Հայտարարագրերի վերլուծության գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարևորվում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի ընդլայնումը, միաժամանակ, առաջարկվում է նաև իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու պարտականություն նախատեսել պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանց համար՝ սահմանելով նաև այդ պարտականությունը չկատարելու համար պատասխանատվություն: Միաժամանակ, որպես անձի իրավունքների պաշտպանության ապահովման  երաշխիք նախագծով սահմանվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝  իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշման բողոքարկման հնարավորությունը:

2. Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ բանկային, առևտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու և ստանալու հնարավորության տրամադրումը:

3. Հստակեցվում են դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության և կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ ԿԿՀ լիազորությունները:

4. Առաջարկվում է վերադառնալ ԿԿՀ կազմավորման մրցութային կարգին՝ միջազգային չափանիշներին համապատասխանությունը և գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով:

5. Առաջարկվում է նաև ՏՀԶԿ առաջարկություններին համապատասխան ՀՀ քրեական օրենսգրքի հավելվածով սահմանել կոռուպցիոն հանցագործությունների սպառիչ ցանկը:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:10 «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր Այսօր, 15:58 Ստեփանավանի բնակիչը ձերբակալվել է՝ դիմակ չկրելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ոստիակնների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Այսօր, 15:51 Նախորդ օրվա ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 2806 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 71 111 է Այսօր, 15:34 Դիմիտրովի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայկակա՞ն է, թե՞ ասորական. Գործը հասել է դատարան (Տեսանյութ) Այսօր, 15:18 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 160 դեպք Այսօր, 15:05 Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Վանաձորում և Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում Այսօր, 14:58 Կխստացվեն միջոցները. Արցախի նախագահը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել Այսօր, 14:53 Արտակարգ դեպք՝ Երևանում. հարձակվել են ՀՔԾ աշխատակցի վրա, վնասել նրան պատկանող ավտոմեքենան (Shamshyan.com) Այսօր, 14:38 Այդահոյում օդանավերի բախման հետևանքով ութ մարդ է մահացել Այսօր, 14:14 ԱԻՆ-ն ահազանգ է ստացել. «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված Այսօր, 14:00 ԱՄՆ-ում անհայտ անձինք վնասել են Ֆրեդերիկ Դուգլասի արձանը (Տեսանյութ) Այսօր, 13:54 3 օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 126 դեպք Այսօր, 13:46 Լույս կտեսնի Արմեն Ամիրյանի՝ «Գեներալի երազը» գիրքը Այսօր, 13:39 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 135 պացիենտ Այսօր, 13:30 Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել Այսօր, 13:21 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 15 նոր դեպք Այսօր, 13:14 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք Այսօր, 13:06 ՄԻՊ-ը ստացել է արտակարգ դրությանն առնչվող հարցերով 2249 բողոք Այսօր, 12:52 Սիսիանում մեկ դիմակն արժի 200 դրամ. Պատգամավոր Այսօր, 12:44 ԱՄՆ-ում ավտոտնակի վրա հսկա ծառի ընկնելու հետևանքով 19 մարդ է տուժել Այսօր, 12:36 Մահացել է կոմպոզիտոր Էնիո Մարիկոնեն Այսօր, 12:32 Մեկ շաբաթում գրանցվել է 577 դեպք, որից 379-ը՝ արտակարգ, արձանագրվել է 8 մահ. ԱԻՆ Այսօր, 12:25 Ամբողջ աշխարհում մոտ 11 միլիոն մարդ է վարակվել COVID-19-ով, զոհերի թիվը մոտենում է 537 հազարի Այսօր, 12:19 Նախարարն այցելել է Կապանի դպրոց, որտեղ անցկացվում է մաթեմատիկայի միասնական քննությունը (Տեսանյութ) Այսօր, 12:12 Արմեն Ամիրյանը դիմել է դատախազություն՝ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով Այսօր, 12:00 Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման և վերազինման համար (Տեսանյութ) Այսօր, 11:50 Բռնություն՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է Այսօր, 11:41 Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծվել է Այսօր, 11:30 Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով մահացածների թիվը հասել է 40-ի (Տեսանյութ) Այսօր, 11:21 Հուլիսի 8-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային չվերթի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքով Այսօր, 11:12 Չինաստանում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացել Այսօր, 11:04 Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ արդեն երկրորդ միջնորդությունը. Ամրամ Մակինյան Այսօր, 10:59 Լիֆտում մեկին մի հատ պիտանի չափալախ եմ նվիրել, կարող ա կպնի, էտ առիթով էլ տուգանեն. Գևորգ Պետրոսյան Այսօր, 10:50 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք, մահացել է 8 մարդ Այսօր, 10:43 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին՝ 80-ամյա հոբելյանի առթիվ Այսօր, 10:34 Եվրոպայում սկսվում է կորոնավիրուսով համավարակի երկրորդ ալիքը (Տեսանյութ) Այսօր, 10:22 Լուկաշին և Նորավան գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 10:13 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 219 նոր դեպք Այսօր, 09:55 Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք 2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 05/07/2020 17:37 89+1 դատվողները. Միքայել Մինասյան 05/07/2020 17:29 ԲԴԽ-ն հերքել է դատավոր Վահագն Մելիքյանին սպառնալու վերաբերյալ լուրը՝ առանց Մելիքյանի դիրքորոշումն իմանալու. Միհրան Պողոսյան 05/07/2020 15:04 ՍԴ կազմի վրա ներազդելն ունենում է ճիշտ այն հետևանքը, որ օրենսդիրը կարող է հատել իրավունքի սահմանը. իրավունքի տեսաբան 05/07/2020 14:16 Սահմանադրական կարգի տապալումն ու իշխանության յուրացումն այսօր արդիական են իրենց կիրառելիությամբ. Ռոբերտ Հայրապետյան 05/07/2020 14:09 Հայաստանում Սահմանադրությունն ունի պաշտպանության կարիք․ Գրիգոր Մուրադյան 05/07/2020 13:28 Սահմանադրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքը կհանգեցնի աղետալի հետևանքների. Գոռ Հովհաննիսյան 05/07/2020 13:24 Նոր Սահմանադրությունը չպետք ստեղծվի կոնկրետ անձի, քաղաքական ուժի ճաշակով ու «հագով». Նիկոլ Փաշինյանի ուղերձը 05/07/2020 13:19 Սահմանադրությունը պարզ փաստաթուղթ չէ, այն շատ խոր իրավական փաստաթուղթ է. Արթուր Ղամբարյան 05/07/2020 13:03 Չափազանց արագ փոխելով սահմանադրական տեքստերը, միանշանակ, դժվար կլինի սիմվոլիկ վերաբերմունք դրսևորել այդ փաստաթղթի նկատմամբ. Սահմանադրագետ 05/07/2020 11:34 Արթուր Վանեցյան. Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել 05/07/2020 11:12 Արցախում կորոնավիրուսով հիվանդացության 6 նոր դեպք է հաստատվել 05/07/2020 10:53 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք, մահացել է 8 մարդ 04/07/2020 20:43 Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը որդի են ունեցել 04/07/2020 18:08 Բացառել միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը, վերանայել սահմանափակումները. հայտարարություն` ԶԼՄ-ներում ոստիկանական գործողությունների առնչությամբ 04/07/2020 17:33 Երևանում 72 ժամով կասեցվել է 3 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. ՍԱՏՄ 04/07/2020 17:02 Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են երեկ «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը 04/07/2020 16:07 «Ֆրունզիկն ինձ մի քանի հայերեն արտահայտություն է սովորեցրել, օրինակ՝ «ցավդ տանեմ»-ը»․ խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին (Տեսանյութ) 04/07/2020 15:10 Ճապոնիայում գտնվող ծերանոցում հայտնաբերվել է 14 մարդու դի 04/07/2020 15:04 «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հեռացումը ցույց է տալիս, թե ինչ անդեմ, անհայրենիք սերունդ են փորձում կերտել իշխանությունները. պատգամավոր 04/07/2020 14:55 Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին 04/07/2020 14:49 Ճապոնիայում ջրհեղեղի և սողանքի հետևանքով ութ մարդ է անհետ կորել 04/07/2020 14:40 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 10 հազարը 04/07/2020 14:34 Արցախում զորավարժությունների ընթացքում լավագույն կողմերով աչքի ընկած զորամասերը, ստորաբաժանումներն ու առանձին զինծառայողներ խրախուսվել են 04/07/2020 14:25 Արցախը վերահաստատում է՝ հետամուտ է լինելու բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանը ու տարածքային ամբողջականության վերականգնմանը 04/07/2020 14:17 Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել 04/07/2020 14:12 Նախատեսվում է պատրաստել 100 000 հայկական արտադրության թեստ. Տիգրան Ավինյանը մի քանի կարևոր թիվ է հրապարակել 04/07/2020 14:00 Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան 04/07/2020 13:53 ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների ռեկորդ է սահմանել 04/07/2020 13:41 Անցնող շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է շուրջ 2000 կրակոց. ՊԲ 04/07/2020 13:35 Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով 04/07/2020 13:27 Խազանովը հոսպիտալացվել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով 04/07/2020 13:12 Հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք 04/07/2020 13:00 Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին 04/07/2020 12:49 Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունները կարևորագույն նշանակություն ունեին երկրի պետական կառավարման համակարգի կատարելագործման գործընթացում. Գագիկ Ծառուկյան 04/07/2020 12:40 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք 04/07/2020 12:27 Արայիկ Հարությունյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ 04/07/2020 12:12 Թուրքիայում հրավառելիքի գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 114-ը 04/07/2020 12:00 Զինված ուժերի բնականոն զարգացումը մեզ անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/07/2020 11:46 Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 3 նոր դեպք 04/07/2020 11:32 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակում է կատարել 04/07/2020 11:23 Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի 04/07/2020 11:15 ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները 04/07/2020 11:03 Բարձր ենք գնահատում ԱՄՆ հավասարակշռված քաղաքականությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում. Փաշինյանը՝ Թրամփին 04/07/2020 10:56 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Արցախում է 04/07/2020 10:48 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք, մահացել է 9 մարդ 04/07/2020 10:39 Սոմալիում նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ վիրավորվել է 04/07/2020 10:25 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք 04/07/2020 10:10 ԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբանի ու վստահորդի հեռախոսային խոսակցությունը, որն օգտագործվում է վստահորդի դեմ. Փաստաբանների պալատ 04/07/2020 10:01 Ցուցում է տրված, որ ինձ ձերբակալեն. Գևորգ Պետրոսյան 04/07/2020 09:56 «Հրապարակ». Էթիկայի խախտում թույլ տված անձը չի կարող լինել անգամ առաջին ատյանի դատավոր. Խուդոյան 04/07/2020 09:54 «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի պատասխանը ԼՀԿ խմբակցությանը բաղկացած է 130 էջից 04/07/2020 09:50 «Հրապարակ». Արարատ Միրզոյանը համոզել է Նիկոլ Փաշինյանին՝ պետք է պահպանել 21+5 ժամկետը 04/07/2020 09:48 «Ժողովուրդ». Նախաքննական մարմինը փորձում է դուրս գալ փակուղուց 04/07/2020 09:43 «Հրապարակ». Աբրահամ Մանուկյանը «չի արդարացնում» իշխանության հույսերը 04/07/2020 09:39 «Ժողովուրդ». ՀԷՑ-ում խախտումներ են հայտնաբերվել. այն կտուգանվի 04/07/2020 09:35 «Հրապարակ». ԼՀԿ-ն «Պլան Բ» է մտածել 03/07/2020 20:01 Ֆլորիդայի խոշորագույն շրջանում պարետային ժամ է սահմանվել 03/07/2020 19:39 Ուժեղացված ստուգայցերի ժամանակ խախտումներ են հայտնաբերվել միայն մեկ տնտեսավարողի մոտ՝ հացի արտադրամասում 03/07/2020 19:33 Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ քննարկվել է ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցը 03/07/2020 19:31 ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին (Փաստինֆո) 03/07/2020 19:21 Հայաստանում առաքելությունն ավարտող ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան այցելել է գլխավոր դատախազություն

Տվյալ բաժնի վերջին նյութերը