21/11/2019 22:16
ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն. Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ազատվել է աշխատանքից
Քաղաքական-հասարակական գործիչ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ազատվել է աշխատանքից Ազգային ժողովում։
Facebook-ի իր էջում նա գրել է, որ նոյեմբերի 1-ից այլևս չի աշխատում ՀՀ Ազգային ժողովում։ «Շուրջ 10 ամիս աշխատելով ԱԺ-ում՝ ձեռք եմ բերել պետական ոլորտում աշխատանքային որոշակի փորձ։ Կարծում եմ՝ աշխատանքային այս փորձը, հնարավորության դեպքում, կօգնի ինձ ավելի դյուրին ինտեգրվել պետական աշխատանքային գործընթացներին։ ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ հեռացումով, քանի որ աշխատանքից հեռանալու նպատակով ինձ բերված փաստարկները համոզիչ չէին, գոնե, ինձ համար։ Հույս ունեմ, որ այս գրառումը շահարկումների առարկա չի դառնա», - գրել է Հարությունյանը: