21/11/2019 14:13
Սպասվում են ձյան տեսքով տեղումներ
Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 21-ի ցերեկը, 22-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: