21/11/2019 19:07
Բաղդադում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով զոհվել է երկու մարդ
Բաղդադում ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «Sky News Arabia»-ն:
Ըստ աղբյուրի՝ ցուցարարներին ցրելու համար, որոնք շարժվել են քաղաքի կենտրոնական թաղամասեր, անվտանգության ուժերն օգտագործել են արցունքաբեր գազով նռնակներ: Ըստ հեռուստաալիքի՝ մոտ 40 ցուցարար վիրավորվել կամ թունավորվել են:
Իրաքում բողոքի ցույցերը չեն դադարում հոկտեմբերի սկզբից, երբ քաղաքացիները՝ դժգոհ լինելով կենցաղային պայմանների վատթարացումից, երիտասարդության բարձր գործազրկությամբ ու կոռուպցիայից, դուրս են եկել փողոցներ: