21/11/2019 11:49
«Գոլդեն Փելիս»-ի արժեքը՝ 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ. Ավինյանը հետաքրքրված բոլոր գործարարներին կոչ արեց մասնակցել աճուրդին
Կառավարությունը որոշեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը, ինչպես նաև շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք- շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:
Նոյեմբերի 20-ի դրությամբ` գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բոլոր գործարարներին, ովքեր հետաքրքրված են, կոչ արեց մասնակցել աճուրդին, որը, նրա խոսքով, հավանաբար, կլինի դեկտեմբերի 19-ին: