«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշները. «B+»-ից դարձել է «BB-»՝ «կայուն» հեռանկարով

23/11/2019 17:30

«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշները. «B+»-ից դարձել է «BB-»՝ «կայուն» հեռանկարով


 «Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 22-ին մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով:

ԿԲ-ից հայտնում են, որ բացի սուվերեն վարկանիշից, «Ֆիթչ»-ը մեկ մակարդակով բարձրացրել է նաև արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափը: Այսպես, արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման վերին սահմանաչափը գնահատվել է «BB», որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները «Ֆիթչ»-ի կողմից վարկանշվելու դեպքում արտարժույթով և ազգային արժույթով պարտատոմսերի համար կարող են ստանալ երկրի սուվերեն (BB-) վարկանիշից մեկ մակարդակ բարձր՝ (BB) վարկանիշ:

Արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ պարտավորություններ թողարկողի սուվերեն վարկանիշը վերահաստատվել է «B» մակարդակում:

Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման որոշումը հիմնված է «Ֆիթչ»-ի այն գնահատականների վրա, որ Հայաստանի ինստիտուտները նպաստեցին խաղաղ և սահուն քաղաքական անցմանը և առավել կամրապնդվեն կառուցվածքային բարեփոխումների միջոցով: Կառավարությունը հաստատել է կայուն մակրոտնտեսական քաղաքականություն վարելու և կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու, այդ թվում՝ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարելու, ինչպես նաև ինստիտուտները և կառավարման համակարգը ուժեղացնելու իր հանձնառությունը:

Չնայած արտաքին անկայունությանը, ներքաղաքական ցնցումներին և արագ աճի ժամանակահատվածին, Հայաստանը պահպանել է մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը և գնաճը մնացել է ՀՀ կենտրոնական բանկի 4% թիրախից ցածր:

«Ֆիթչ»-ը մեծապես վստահում է արտաքին պարտքը նվազող հետագծի վրա պահելու Կառավարության հանձնառությանը, որով նախատեսվում է մինչև 2023թ.-ը կառավարության պարտքը հասցնել ՀՆԱ-ի 50%-ից ցածր մակարդակի: «Ֆիթչ»-ն ակնկալում է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը կմնա խելամիտ՝ ֆիսկալ կանոնում ամրագրված սկզբունքներին համապատասխան:

Մասնավոր սպառման աճի և շինարարության ոլորտում իրականացվող դինամիկ մասնավոր ներդրումների շնորհիվ ՀՆԱ-ի աճը եղել է ավելի բարձր, քան նախատեսված էր և դրանից ելնելով «Ֆիթչ»-ը բարձրացրել է Հայաստանի 2019թ.-ի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 6.5% (նախկին կանխատեսումը 4.6%): Ծառայությունների և արդյունաբերության կայուն ոլորտները, Թեղուտի պղնձի հանքավայրի վերաբացման հաշվին հանքարդյունաբերության ոլորտի վերականգնումը և պետական ներդրումների ավելացումը կշարունակեն նպաստել տնտեսական աճին և 2020-2021 թթ.-երին կապահովեն միջին հաշվով 4.7% աճ:

«Ֆիթչ»-ը կանխատեսում է, որ 2019թ.-ին ընթացիկ հաշվի պակասուրդը կկրճատվի  ի հաշիվ հանքահումքային ապրանքների արտահանման աճի և դինամիկ զարգացող զբոսաշրջության, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության ճյուղերի: Արտաքին ֆինանսավորման մատչելիությունը, միջազգային պահուստների ավելացումը և փոխարժեքի ճկունությունը մեղմել են միջազգային իրացվելիության ռիսկը: Արտաքին ֆինանսավորման հետ կապված ռիսկերը մեղմվել են 2019թ. մայիսին ԱՄՀ հետ կնքված նախազգուշական Սթենդ-Բայ ֆինանսավորման մեխանիզմով և պաշտոնական վարկատուների աջակցությամբ: 2019թ. սեպտեմբերին Կառավարության կողմից եվրոպարտատոմսերի թողարկումը և հաջորդ տարվա ընթացքում մարման ենթակա պարտատոմսերի 80%-ի ետգնումը վերացրել է վերաֆինանսավորման կարճաժամկետ ռիսկերը:

Բանկային հատվածը լավ կապիտալացված է և վարկերի աճը մնում է բարձր` ի հաշիվ  հիփոթեքային և սպառողական վարկերի աճի: Վարկերի բարձր աճը, մասամբ, արտացոլում է ոչ ֆորմալ տնտեսության կրճատումը, տնային տնտեսությունների իրական եկամուտների ավելացումը և ցածր եկամտաբերության պայմաններում բանկերի «ռիսկայնության ախորժակի»  մեծացումը: Բանկային հատվածի ակտիվների որակը բարձր է:

Նկատենք, որ 2006 թ. հունիսի 5-ին «Ֆիթչ»-ի կողմից Հայաստանին տրվել է «BB-» սուվերեն վարկանիշ», որը 2008թ.-ին մեկ մակարդակով բարձրացվել է, իսկ հետագայում  երկու անգամ՝ մեկական մակարդակով իջեցվել: Առաջին անգամ այն իջեցվել է 2009թ. օգոստոսին՝ պայմանավորված Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցութամբ: Երկրորդ անգամ՝ Հայաստանի սուվերեն վարկանիշը իջեցվել է 2015թ. հունվարին՝  պայմանավորված Ռուսաստանի տնտեսական իրավիճակից բխող Հայաստանի տնտեսության զգալի խոցելիությամբ: 2015թ. հունվարից հետո «Ֆիթչ»-ի կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշը փոփոխության չէր ենթարկվել:

«Ֆիթչ»-ի կողմից «BB-» սուվերեն վարկանիշ ունեցող երկրների թվում են Հունաստանը, Թուրքիան, Բրազիլիան, Հորդանանը, Ուզբեկստանը, Բահրեյնը, Դոմինիկյան Հանրապետությունը, Բոլիվիան և Բանգլադեշը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:49 Երևանում դանակահարված աշակերտի վիճակը միջին ծանրության է. ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Այսօր, 16:40 Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Այսօր, 16:27 Կառավարությունում քննարկվել են պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերին վերաբերող հարցեր Այսօր, 16:20 Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է աշակերտին Այսօր, 16:14 Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին Այսօր, 16:07 «Օտրի տրիո»-ն ջերմ ընդունելության է արժանացել Ֆրանսիայում Այսօր, 15:56 Գետնանուշ կուլ տված 1,5 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Այսօր, 15:49 Առաջիկայում օպտիմալացման անվան տակ ԵՊՀ հարյուրավոր աշխատողներ կանգնած են լինելու աշխատանքը կորցնելու վտանգի առջև. Հայտարարություն Այսօր, 15:40 Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին Այսօր, 15:34 Մենք ճիշտ բան ենք արել, մեր արարքից գոհ ենք. Դավիթ Պետրոսյան Այսօր, 15:26 Դավիթ Տոնոյանը Կարմիր խաչի հետ քննարկել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի ճակատագրերը Այսօր, 15:17 Չորս մարդ է զոհվել Չեխիայի հիվանդանոցներից մեկում հրաձգության պատճառով Այսօր, 15:09 Չեխիան 2-րդ անգամ բավարարել է Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելու միջնորդությունը Այսօր, 15:01 Սիրիացի զինվորականների և թուրքական զորքերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Այսօր, 14:50 Իսրայելական զինված ուժերը ձերբակալել են 11 պաղեստինցու և զենքեր առգրավել Արևմտյան ափին Այսօր, 14:43 Բյուջեն լցնելու և դատարանները թեթևացնելու «նոր» մեթոդ՝ 5000 դրամանոց ակտերի հաշվին. Սուրեն Պարսյան Այսօր, 14:34 «Մալյանն ընդդեմ «Ռեստարտի» գործով դատական նիստը հետաձգվեց (Տեսանյութ) Այսօր, 14:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին Այսօր, 14:12 Վահե Դանիելյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ Այսօր, 14:04 ՍԴ դատավորներին մոտավորապես «կաշառք» են առաջարկում. Արսեն Բաբայան Այսօր, 13:56 Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Այսօր, 13:53 Բրազիլիայում օդանավն արտակարգ վայրԷջք է կատարել՝ թռիչքի ժամանակ երեխայի ծնվելու պատճառով Այսօր, 13:46 Ապացույցները լիովին բավարար են՝ Մալյանի վրա հարձակվածներին ազատազրկելու համար. փաստաբան (Տեսանյութ) Այսօր, 13:40 Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը Այսօր, 13:35 Գիշերը բորենիների պես հարձակվելն իրենց ոճն է. Մալյան (Տեսանյութ) Այսօր, 13:28 Ո՞ր դեպքում ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործումը կարելի է երկարաձգել 2026 թվականից հետո. ՀԱԷԿ տնօրեն (Տեսանյութ) Այսօր, 13:23 Ես իրավական մոտեցում եմ ակնկալում դատարանից. Նարեկ Մալյան (Տեսանյութ) Այսօր, 13:14 Beeline-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը մեկնարկում են «Ստարտափ ակումբներ» նախագիծը (Տեսանյութ) Այսօր, 13:11 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի նախագիծը Այսօր, 13:08 Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց Այսօր, 13:05 ԱԷԿ տնօրեն Մովսես Վարդանյանի ճեպազրույցը Այսօր, 13:03 Իշխանության բարձր հովանու ներքո «Ռեստարտի» անդամները մինչ այս պահն անպատիժ են. Մալյան (Տեսանյութ) Այսօր, 12:57 Թրամփը ՀԴԲ-ի կողմից իր շտաբին լրտեսելը հեղաշրջման փորձ է անվանել Այսօր, 12:53 Պուտին. Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման իրադրության հարցում ջերմացում է նկատվում Այսօր, 12:43 Սիրիայի հարցով բանակցություններ վարելու բոլոր պատվիրակությունները ժամանել են Նուր Սուլթան Այսօր, 12:39 ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը Այսօր, 12:33 Գործընկերների մտավախությունները տեղին չեն. Սուրեն Պապիկյանը՝ տարածաշրջանում ՀԱԷԿ-ի վտանգ ներկայացնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:30 Նոր ԱԷԿ կառուցելու հեռանկար չի քննարկվում, գործող էներգաբլոկը կարող է աշխատել նախ մինչև 2026 թվականը. Պապիկյան (Տեսանյութ) Այսօր, 12:21 Ռուսաստանը համաձայնել է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիակացմանն ուղղված վարկի ժամկետի երկարացմանը. Պապիկյան (Տեսանյութ) Այսօր, 12:12 Նավթի համաշխարհային գները նվազում են Այսօր, 12:02 Ազգային ժողովի նիստը Այսօր, 11:53 Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ շրջանառու միջոց. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:45 Հակոբ Արշակյանն ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպանին Այսօր, 11:32 ORSIS ընկերությունը հանվել է Հայաստան զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից» Այսօր, 11:28 Կեղծ Սահմանադրական դատարանի ճգնաժամի պատրվակով գնում ենք իրական ճգնաժամի՞. Շաքե Իսայան Այսօր, 11:21 Սահակ Օհանյանը նշանակվել է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Այսօր, 11:14 Իշխանության կողմից չսիրված դատավորներին թոշակի ուղարկելու համար փող հատկացնելը մեզ համար անընդունելի է. Անի Սամսոնյան Այսօր, 11:09 Հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ յուրաքանչյուր հասարակության զարգացման հիմնական շարժիչ ուժն է. Արման Թաթոյան Այսօր, 11:03 Ինչպե՞ս է իշխանությունը չափել ՍԴ ճգնաժամը՝ բախտագուշակություններո՞վ. Իվետա Տոնոյան Այսօր, 10:56 Ամանորյա շոուն Երևանում իսկապես շատ շքեղ է լինելու. Հայկ Մարությանի խոսնակ Այսօր, 10:51 Մահացել է «Արարատ-73»-ի լեգենդար պաշտպան Սուրեն Մարտիրոսյանը Այսօր, 10:45 ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել. Գևորգ Պետրոսյան Այսօր, 10:41 Բաքվում առևտրի կենտրոն է այրվել Այսօր, 10:38 Բերվել է մի նախագիծ, որը ոտքից գլուխ, աջից ձախ քաղաքական է. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 10:33 Թե՛ 1991 թվականին, թե՛ 2006-ին այս օրը մեր ժողովուրդը կատարեց պատմական ընտրություն՝ իր ձայնը տալով՝ հանուն ազատ ու անկախ Արցախի. Բակո Սահակյան Այսօր, 10:27 «Իրատես». Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է տապալել Փաշինյանին. քննարկվում է երկու սցենար Այսօր, 10:22 «Փաստ». Մարզպետը բացահայտ ակնարկել է, որ դժգոհ է քաղաքապետի աշխատանքից Այսօր, 10:19 ՔԿ նախագահը դատախազներին «կղանք» չի անվանել. Քննչական կոմիտեն հերքում է Այսօր, 10:14 «168 Ժամ». Քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական ապահովագրությունն էլ է կատարում գ «Սիլ Ինշուրանսը» Այսօր, 10:10 «Ժողովուրդ». Վրացի գործընկերը տհաճ անակնկալ են մատուցել արդարադատության նախարարին Այսօր, 10:07 «Հրապարակ». Որոշ իմքայլականներ կարծում են, որ Փաշինյանը մտադրություն ունի պառլամենտը ցրել` սպասվող սահմանադրական փոփոխություններին ընդառաջ Այսօր, 10:03 ԱԺ պատգամավորի ընկերոջը խփած ու սպառնալիքներ հնչեցրած անձը բերման է ենթարկվել ու ձերբակալվել (Տեսանյութ) Այսօր, 09:59 «Իրատես». Արման Բաբաջանյանն իշխանականների համար առաջին սպառնալիքն է. նա մտադիր է շատ հեռուն գնալ Այսօր, 09:54 «Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել Այսօր, 09:50 «Հրապարակ». Շարժումը կդառնա կուսակցություն Այսօր, 09:45 «Ժողովուրդ». ԱԱԾ նախկին պաշտոնյան բացահայտումներ է արել և պատրաստ է օժանդակել ներկայիս վարչապետին Այսօր, 09:37 «Փաստ». ՍԴ-ի «փակուղին» օրակարգային է դարձել իշխանությանը սատարող «հասարակական սեկտորի» համար Այսօր, 09:31 «Իրատես». Ղարաբաղյան խնդրում Ռուսաստանը լուրջ շտապողականություն է դրսևորում Այսօր, 09:21 «Հրապարակ». Ապրիլյան քննիչ հանձնաժողովում մնացել է մի քանի բարձրաստիճանների լսեն, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին 09/12/2019 19:31 Իսրայելի մի մասն անձրևների պատճառով ջրի տակ է անցել 09/12/2019 19:25 Հարբինում անցկացվում է սառույցի և ձյան միջազգային փառատոնը (Տեսանյութ) 09/12/2019 19:19 Ռեստարտի դատավարությունը պայմանականորեն անվանում եմ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ջորջ Սորոսի. Մալյան 09/12/2019 19:12 Արևելյան Երուսաղեմում ծայրահեղականները վնասել են 160 մեքենա 09/12/2019 19:05 «Պարկեր» զոնդը փոխանցել է առաջին յուրօրինակ տվյալներն Արեգակի մասին (Տեսանյութ) 09/12/2019 19:00 Հիլմենդի անցակետի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ութ զինվորական 09/12/2019 18:55 WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել 09/12/2019 18:46 «Միլանը» հաղթել է «Բոլոնիային» 09/12/2019 18:34 Հայտնաբերվել ու ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք 09/12/2019 18:23 Բացահայտվել են մի խումբ անձանց կողմից, զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 4 անձի 09/12/2019 18:10 Հ1-ի նախկին լրագրողներն՝ ընդդեմ հեռուստաընկերության. Լրագրողները հաղթել են 09/12/2019 18:04 Միջազգային կառույցների գնահատականներով՝ վաղ կենսաթոշակի հարկադիր եղանակը հակասության մեջ է մի շարք սկզբունքների հետ. նախարար 09/12/2019 17:54 ՎիվաՍել-ՄՏՍ. արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում 09/12/2019 17:46 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 950 փախստական 09/12/2019 17:36 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման պատրաստակամության մասին 09/12/2019 17:27 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 6-ից 9-ը 09/12/2019 17:18 Ծխողները պետք է դառնան վտարանդի. Հրաչյա Հակոբյան 09/12/2019 17:04 Ուրախ եմ հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ. Մաքսիմ Վենգերով 09/12/2019 16:55 Արագածոտնի և Շիրակի մի շարք գյուղերի գազամատակարարումը ժամանակավոր դադարեցվել է 09/12/2019 16:48 Հաջորդ տարի Արցախում կանցկացվի «Թատերական Արցախ» փառատոն. Հակոբ Ղազանչյան 09/12/2019 16:36 WADA-ն Ռուսաստանին չորս տարով զրկել է Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքից 09/12/2019 16:29 Մենք ցանկալի դատավորներ չունենք. Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ 09/12/2019 16:21 Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը 09/12/2019 16:18 Առաջարկվում է համատիրության վճարումներն իրականացնել բանկի հաշվեհամարի վրա 09/12/2019 16:08 Մխիթար Պապոյանը բավարարեց Մարտի 1-ի գործով դատախազների՝ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը (Տեսանյութ) 09/12/2019 15:54 «Յուվենթուսը» Հոլանդին առաջարկում է տարեկան 3 միլիոն եվրո 09/12/2019 15:45 Մեքսիկան իր դեսպանին Արգենտինայից հետ է կանչել խանութից գիրք գողանալու համար 09/12/2019 15:36 Գալստյան. ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորությունները կմեծանան, եթե Հայաստանը, Ադրբեջանը և Արցախը հայտնվեն միևնույն աշխարհաքաղաքական բևեռի ազդեցության տակ (Տեսանյութ) 09/12/2019 15:27 Պայթուցիկի պայթյունի հետևանքով տուժած 10-ամյա Գարուշն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից (լուսանկարներ) 09/12/2019 15:22 Եվգենի Պետրոսյանը հինգերորդ անգամ ամուսնացել է 09/12/2019 15:13 Իսրայելում կուսակցությունները խորհրդարանական ընտրությունների ամսաթվի վերաբերյալ համաձայնության են եկել

Տվյալ բաժնի վերջին նյութերը