23/11/2019 11:33
Հնդկաստանում 12 մարդ է զոհվել միկրոավտոբուսի վթարի հետևանքով
Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում՝ Ռաջասթհան նահանգում տեղի ունեցած միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ 5 կին և երեխա, 10-ը տուժել է, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Նախնական տեղեկությամբ՝ վարորդը կորցրել է կառավարումը և բախվել բաժանարար բլոկին: Միկրոավտոբուսը հնդկական Մահարաշթրա նահանգի բնակիչներին փոխադրում էր երկրի հյուսիսում Հարյանա նահանգում գտնվող տաճար: