25/11/2019 12:51
Մինչև տարվա վերջ կունենանք մեր ներկայացուցիչը Լարսում. Դավիթ Անանյան
Քննարկվում է Լարսում ՀՀ ՊԵԿ ներկայացուցչի թեկնածությունը, ԱԺ-ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Մինչև տարվա վերջ կունենանք մեր ներկայացուցիչը Լարսում: Արդեն թեկնածության մասին ենք խոսում, և կառավարությունում պետք է ամբողջացնենք գործընթացը», - ասաց ՊԵԿ նախագահը:
Ավելի վաղ ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ ՊԵԿ-ի և ՌԴ մաքսային ծառայության հետ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ դիվանագիտական խողովակներով բոլոր խնդիրները կարգավորված են ու հայկական կողմը ներկայացուցիչ պիտի ունենա Վերին Լարսի անցակետում: