25/11/2019 12:10
«Ստամբուլյան կոնվենցիան» հնարավոր է՝ երբեք էլ չլինի ԱԺ օրակարգում. Թագուհի Ղազարյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը չի բացառում, որ «Ստամբուլյան կոնվենցիան» կարող է այդպես էլ չներառվել ԱԺ օրակարգում:
«Ես կարդացել եմ «Ստամբուլյան կոնվենցիան»: Այս պահին չեմ կարող դիրքորոշում հայտնել, որովհետև օրակարգում չէ, հնարավոր է՝ երբեք էլ չլինի ԱԺ օրակարգում, դրա համար ձեռնպահ կմնամ դիրքորոշում հայտնելուց՝ հաշվի առնելով նաև, որ գործընկերներիս հետ դեռ չեմ քննարկել և չունենք ընդհանուր կոնսենսուս», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պատգամավորը: