25/11/2019 12:15
ՄԻՊ արագ արձագանքման խումբը գտնվում է փաստաբանի գրասենյակում, որտեղ ԱԱԾ քննիչը ցանկանում է առգրավել համակարգիչը
ԱԱԾ քննիչը ցանկանում է առգրավել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչը մի քրեական գործի շրջանակներում, որտեղ վերջինս հանդես է եկել որպես վկաների ներկայացուցիչ, այս մասին տեղեկանում ենք փաստաբան Հովհաննես Չամսարյանի ֆեյսբուքյան էջից։
«Համակարգիչը պարունակում է փաստաբանական գաղտնիք, որն անձեռնամխելի է օրենքով: Սա բացահայտ ոտնձգություն է փաստաբանի գործունեությանը», - նշված է փաստաբանի էջում։
Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է փաստաբանական այն գրասենյակ, որտեղ գտնվում է քննիչը՝ քրեական գործի շրջանակում փաստաբանի համակարգիչն առգրավելու նպատակով։