Ես երբևէ կողմնակալ չեմ եղել. Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ
26/11/2019 14:48

Ես երբևէ կողմնակալ չեմ եղել. Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ

Ե'վ նախկինում, և' ներկայում իմ դիրքորշումը հիմնված է եղել փաստական տվյալների վրա, Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում հայտարարեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը։

Նրան, հիշեցնենք, պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն է ներկայացրել՝ շեշտելով, թե վերջինս կողմնակալ վերաբերմունք ունի իրենց պաշտպանյալների նկատմամբ։

«Երբևէ ես կողմնակալ չեմ  եղել, մասնավորապես, ես որևէ դիրքորոշում չեմ արտահայտել, որը հիմնված չի եղել փաստական տվյալների վրա», - ասաց Բիշարյանը։

Նա ընդգծեց՝ ինքը, որպես դատախազ, պարտավոր է իր դիրքորոշումը ներկայացնել՝ անկախ նրանից՝ դա կլինի հրապարակային լսումների ժամանակ, թե՝ դատական քննության փուլում։

«Ես պարտավոր եմ իմ դիրքորոշումը ներկայացնել՝ անկախ նրանից՝ ում համար դա կարող է հաճելի լինել, ում համար՝ տհաճ», - ասաց դատախազը։

Կարեն Բիշարյանը շեշտեց՝ իրեն ներկայացված բացարկի միջնորդությունն ամբողջությամբ անհիմն է ու ենթակա է մերժման։

Ես երբևէ կողմնակալ չեմ եղել. Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ