26/11/2019 15:41
Երևանում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի վերանորոգման և կարգավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով, նոյեմբերի 27-ին` ժամը 10.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները ժամանակավորապես կանջատվեն:
Այդ ընթացքում, մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի, տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: