26/11/2019 10:10
Կիսում եմ վիշտը. Արթուր Վանեցյանը ցավակցել է հետախույզ Գոհար Վարդանյանի ընտանիքին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ցավակցական խոսք է հղել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ:
«Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը: Անգնահատելի են տիկին Գոհարի և նրա ամուսնու՝ անվանի հետախույզ Գևորգ Վարդանյանի վաստակն ու գործադրած ջանքերը հատկապես ֆաշիզմի դեմ պայքարում:
Ցավակցում եմ վաստակաշատ հետախույզի ընտանիքին ու հարազատներին. կիսում եմ նրանց վիշտը», - Instagram-ում գրել է Վանեցյանը։
Մոսկվայում 94 տարեկան հասակում մահացել է խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը։