27/11/2019 09:49
«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանի այցի վրա Ադրբեջանը վետո է դրել
«Հրապարակ» թերթը գրում է, որ Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացի շրջանակներում ադրբեջանցի և հայ լրագրողների փոխայցից հետո երկրորդ փուլում քննարկվում է երկու կողմի պատգամավորների փոխայցելությունների հարցը։
Թերթի տեղեկություններով՝ արդեն իսկ նախնական քննարկումներ են եղել։ Ըստ լուրերի՝ միակ պատգամավորը, ում այցի վրա Ադրբեջանը վետո է դրել, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է, ում ադրբեջանսկան կողմը ծայրահեղ նացիոնալիստ է համարում. Ժամանակին նա ԵԽԽՎ ամբիոնից սպառնում էր Ալիևին: