27/11/2019 09:56
«Հրապարակ». Դաշնակցությունն Արցախում մինչև տարեվերջ կհայտարարի, թե որ թեկնածուին են սատարում
«Հրապարակ» թերթը գրում է, որ Դաշնակցությունն Արցախում քաղաքական ուժերի ու նախագահի թեկնածուների հետ քաղաքական կոնսուլտացիաները շարունակում է։ Թերթի տեղեկություններով՝ հանդիպել են հիմնական թեկնածուների հետ․ նպատակը միասնական սկզբունքներով ընտրությունների գնալն է: Հանդիպել են Արայիկ Հարությունյանի, Վիտալի Բալասանյանի, Աշոտ Ղուլյանի, Մասիս Մայիլյանի հետ:
Ըստ ամենայնի, մինչև տարեվերջ կհայտարարեն, թե որ թեկնածուին են սատարում կամ առաջադրո՞ւմ են սեփական թեկնածու։ Արցախյան թերթի աղբյուրները կտրականապես հերքեցին լուրերը, թե ՀՅԴ-ն հնարավոր է պաշտպանի Վիտալի Բալասանյանին: