27/11/2019 09:46
«Փաստ». Վեթինգի «թրի տակով» առաջինները կանցնեն իշխանություններին անհաճո դատավորները
«Փաստ» թերթը գրում է, որ տևական ժամանակ հանրային օրակարգում է գտնվում դատական համակարգում վեթինգ անցկացնելու նախաձեռնությունը, որի մասին կառավարության նիստում ժամանակին հանձնարարական էր տվել Նիկոլ Փաշինյանը։ Անցած շաբաթ կառավարության նիստում հաստատվեց և ԱԺ ուղարկվեց դատավորների բարեվարքության գործընթացն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը հնարավորություն է տալիս ստուգել դատավորների գույքային դրությունը:
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, վեթինգն իրականացվելու է փուլային տարբերակով, այսպես ասած, պիլոտային ռեժիմով։ Թերթին տեղեկություններ են հասել, որ նախնական փուլում ուսումնասիրվելու է դատարանների նախագահների բարեվարքությունը, հետո մյուս դատավորները ևս աստիճանաբար կանցնեն վեթինգի «թրի տակով»։ Այստեղ առաջինները կլինեն առավել անկախ, ըստ այդմ էլ, իշխանություններին անհաճո դատավորները: