Մեկ հրաժարական, այն էլ ամենակարևորը, դեռ պակասում է. Լևոն Պաչաջյանը՝ հայկական ֆուտբոլում տիրող վիճակի մասին

28/11/2019 19:07

Մեկ հրաժարական, այն էլ ամենակարևորը, դեռ պակասում է. Լևոն Պաչաջյանը՝ հայկական ֆուտբոլում տիրող վիճակի մասին


«Եվրո-2020»-ի ընտրական մրցաշարի նոյեմբերի 18-ին տեղի ունեցած վերջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության մեջ աննախադեպ՝ 1:9 հաշվով պարտություն կրեց Իտալիայի հավաքականից: Երկրպագուների մեծ մասը պարտության համար հերթական անգամ թիրախավորեց ֆեդերացիայի նախագահին՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Ի տարբերություն նախորդների՝ Արթուր Վանեցյանը կառչած չէր աթոռին, միայն թե պայմանը մեկն էր՝ իր հետ հրաժարական պետք է ներկայացնի նաև ՀՖՖ գործկոմը:

Խաղից ուղիղ երեք օր անց ՀՖՖ-ում գործկոմի նիստ գումարվեց, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի գլխավորությամբ՝ ֆուտբոլային վերնախավը վայր դրեց իր լիազորությունները՝ այսպիսով հայտարարելով, որ հայկական ֆուտբոլում պետք է սկսել առողջացման գործընթաց:

Ղեկավար կազմի նոր ընտրությունների օր հայտարարվեց դեկտեմբերի 23-ը։

Aysor.am-ը հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունների մասին զրուցել է 2007 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, ներկայումս շվեդական «Լինչյոպինգ սիթի» ակումբի կիսապաշտպան Լևոն Պաչաջյանի հետ:

- Լևոն, որքան նկատել եմ սոցիալական հարթակում Ձեր ակտիվությունից՝ բավական ուշադիր հետևում եք հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին: Ձեր դիտարկմամաբ՝ ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանի հավաքականը և ո՞վ կամ ի՞նչն է դրա հիմնական պատճառը:

- Իհարկե, չեմ կարող բացարձակ անմասն մնալ հայակական ֆուտբոլից: Չնայած այս պահին ֆիզիկապես բացակայում եմ Հայաստանից, բայց սոցցանցերի միջոցով փորձում եմ հետևել, և ինչո՞ւ ոչ՝ իմ կարծիքով, եզրակացություններով կիսվել, որպեսզի մեր երկրպագուները նույնպես տեղյակ լինեն ֆուտբոլային խոհանոցի անց ու դարձից: Իսկ թե ո՞վ է մեղավոր, որ մեր հավաքականը գտնվում է այնտեղ, որտեղ գտնվում է՝ ասեմ. պատասխանատու բոլոր անձինք, այդ թվում և ֆուտբոլիստները: Ամեն մեկն իր հերթին ինչ-որ թերացում ունեցել է, որ նման իրավիճակում ենք:

- Օրերս ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմը՝ ֆեդերացիայի նախագահի գլխավորությամբ, հրաժարական ներկայացրեց: Դա անհրաժեշտ քայլ համարո՞ւմ եք, կարո՞ղ է նպաստել հավաքականի խաղերի բարելավմանը:

- Այո, կարծում եմ՝ հավաքականի վերջին խայտառակ ելույթներից հետո այդ հրաժարականները տրամաբանական էին: Բայց պետք է ասեմ, որ մեկ հրաժարական դեռ պակաս է՝ մարզչի հրաժարականը: Ընդ որում, առաջին հրաժարականը հենց նա պետք է ներկայացներ: Հուսամ՝ դա էլ կտեսնենք: Իսկ որ ֆեդերացիայի ամբողջ կազմի հրաժարականը կնպաստի ոչ միայն հավաքականի խաղի բարելավմանը, այլ ընդանրապես՝ հայակական ֆուտբոլի թարմացմանն ու զարգացմանը, կարծում եմ, այդպես էլ կա:

- Նոր ընտրություններին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, արդեն իսկ կան Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրողներ: Գո՞հ եք այդ անուններից, ինչպե՞ս եք գնահատում նրանց հավանական գործունեությունը այս պաշտոնում:

- Կարծում եմ՝ դեռ վաղ է թեկնածուներից խոսել: Չնայած քիչ ժամանակ է մնացել պաշտոնական առաջադրվելու օրվան, բայց դեռ լուրջ ծրագրով ներկայացող թեկնածու չեմ տեսել: Հնարավոր է՝ ինչ-որ մեկին բաց եմ թողել այս պահին, բայց միևնույն է, ինձ համար դեռ չկան:

- Ֆավորիտը, կարծեք, թե Խորեն Հովհաննիսյանն է, ֆուտբոլասեր հանրության որոշակի զանգված նրան է ցանկանում տեսնել այդ պաշտոնում: Դուք, որպես պրոֆեսիոնալ համանքի ներկայացուցիչ, ի՞նչ կարծիք ունեք:

- Ինչ խոսք՝ նա մեր լեգենդար ֆուտբոլիստներից մեկն է, ու նորմալ է, որ ՀՖՖ նախագահ է ուզում դառնալ: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երկար տարիներ ինչ-որ կերպ ֆուտբոլում աշխատանք տարել է (ղեկավարել է Երևանի ՀՄԸՄ և «Փյունիկ» թիմերը, 1996-1997 թթվականներին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը, հեղ.), բայց կարծում եմ՝ ժամանակն է, որ երիտասարդ, նոր ու ժամանակակից մտածելակերպով թեկնածուներ առաջ գան, ովքեր հին կարծրատիպերով չեն առաջնորդվում: Տեսնենք, հուսով եմ՝ մրցակցություն կլինի այդ մասով:

- Դուք ո՞ւմ եք տեսնում ՀՖՖ նախագահի և Հայաստանի հավաքականի մարզչի կարգավիճակներում:

- Չեմ ժխտի, ՀՖՖ նախագահի հետ կապված՝ մեկ-երկու թեկնածու ունեմ, որոնց կուզենայի տեսնել, բայց հիմա նրանց անունները չեմ հնչեցի, քանի որ նրանք դեռ հավակնություն չեն ներկայացրել: Իսկ գլխավոր մարզչի դերը, կարծում եմ, ժամանակն է փորձառու արտասահմանյան մասնագետի վստահել: Արդեն տեղացի գրեթե բոլոր մարզչիները հնարավորություն ստացել են, բայց, ցավոք, վեր ու վարերը շատ են:

- Լևոն, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի գործառույթը որքանո՞վ է առաջնային թիմի պարտության կամ հաղթանակի դեպքում: Ինչո՞ւ ենք մենք միշտ հաղթանակների դեպքում դափնիները տալիս խաղացողներին, պարտությունների դեպքում՝ պարսավում ֆեդերացիայի նախագահներին:  

- Կարծում եմ՝ միշտ չէ, որ պարտության մեջ մեղադրել կարելի է ՀՖՖ նախագահին, դա լինում է ընդանուր անկման ժամանակ, երբ անկումը ընդանուր ֆուտբոլին է վերաբերվում: Իսկ առհասարակ, դա շղթայական է. թիմը պարտվում է՝ առաջինը մեղադրում են մարզչին, իսկ մարզչին ո՞վ է նշանակել, ճիշտ է՝ ՀՖՖ նախագահը… Սա է տրամաբանությունը:

- Հայաստանի հավաքականի տղաներից ոմանք ինչ-ինչ պատճառներով ընդգրկված չեն հավաքականի ներկայիս կազմում: Ըստ Ձեզ՝ նրանցից ո՞ւմ պակասն է հիմա շատ զգացվում:

- Այն խաղացողները, ովքեր հիմա կան հավաքականում, իմ կարծիքով բավականին մրցունակ են: Ուղղակի հրաշալի կլինի, որ ավելանան նաև նոր անուններ, որոնց պետք է ուսումնասիրել և հնարավորություն տալ:

- Ի դեպ, ինքներդ մտածո՞ւմ եք Հայաստանի հավաքական վերադառնալու մասին, կամ նման առաջարկ երբևէ ստացե՞լ եք:

- Հավաքականում իմ վերջին խաղից հետո երբևիցե հրավեր չեմ ստացել, հակառակ դեպքում դուք ինձ հաստատ կտեսնեիք Հավաքականում: Քանի դեռ ակտիվ ֆուտբոլում եմ, միշտ էլ հպարտությամբ կընդունեմ հրավերը: Այնպես որ, այնպես չէ, թե ես հեռացել եմ ու չեմ վերադառնում, դա միայն կախված է համապատասխան մարդկանց որոշումից:

- Որքան էլ տխրենք պարտություններից, այս հավաքականը նաև հրաշալի հաղթանակներ է նվիրել, մեր պատմության մեջ այն լավագույններից է: Սակայն հավաքականի լավագույն խաղացողներն արդեն մոտենում են ֆուտբոլային կարիերան ավարտելու տարիքային շեմին: Հույս կա՞, որ առաջիկ մի քանի տարիների ընթացքում կկարողանանք ունենալ ևս մեկ լավ ֆուտբոլային սերունդ:

- Լավ սերունդ «աճեցնելու» համար մի քանի տարին շատ քիչ է, պետք է համբերատար լինել այդ առումով: Ֆուտբոլային հաջողությունը և կայուն թիմ ստեղծելը համակարգված, երկար ու դժվարին աշխատանք է պահանջում: Պետք է նախ գտնվեն այն մարդիկ, ովքեր կկարողանան այդ աշխատանքը տանել, նոր հետո մտածենք սերունդ աճեցնելու մասին:

- ՀՀ Վարչապետն իր առջև խնդիր է դրել, որ մինչև 2050 թվականը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պետք է դառնա Եվրոպայի և (կամ) աշխարհի առաջնության մեդալակիր: Կիսո՞ւմ եք նրա լավատեսությունը:

- Շատ բարդ է դա անել, այս պահին կարելի է ասել՝ անհնարին, բայց ես հավատում եմ, որ հայկական ֆուտբոլը մեծ պոտենցիալ ունի: Չէ՞ որ մենք տաղանդավոր խաղացողներ և մասնագետներ «աճեցնող» ազգ ենք, ու այդ համատեքստում ապագայում կարելի է պայքարել նման բարձր նպատակների համար: Եթե անգամ չստացվի դա անել 30 տարվա մեջ, ես գոնե հուսով եմ, գրեթե վստահ, որ մենք գոնե կունենանք կայուն հավաքական և մի քանի բարձրակարգ ակումբներ, որոնք ի զորու կլինեն հանդես գալ այս կամ այն մրցաշրում, այս կամ այն մրցաշարի խմբային փուլերում…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը

Տվյալ բաժնի վերջին նյութերը