28/11/2019 18:02
Արցախի ԱԺ-ն 1 միլիոն 400 հազար դրամ կնվիրաբերի ամենամյա հեռուստամարաթոնին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական կազմը և աշխատակազմը այսօր երեկոյան տեղի ունենալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին կնվիրաբերեն 1 միլիոն 400 հազար ՀՀ դրամ։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի այս տարվա հանգանակության միջոցներով Արցախում և Հայաստանում կիրականացվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագիրեր: