28/11/2019 18:44
Արտակ Դավթյանն ու Կարեն Աբրահամյանը եղել են ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ Արտակ Դավթյանը եղել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերի ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում, ծանոթացել կատարված և դեռևս ընթացքի մեջ գտնող աշխատանքներին: