«Սևի» և «սպիտակի» արանքում. իշխանությունը Վանեցյանին այլ ելք չի թողնում․ «Փաստ»

29/11/2019 09:49

«Սևի» և «սպիտակի» արանքում. իշխանությունը Վանեցյանին այլ ելք չի թողնում․ «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրել է. «Արդեն տևական ժամանակ է, ինչ Արթուր Վանեցյանը հեռացել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Դրանից գրեթե անմիջապես հետո, երբ հայտնի դարձավ Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությունը, իշխանական քարոզչամեքենան սկսեց թիրախավորել վերջինիս: 

Այնպես չէ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում իշխանության մեջ եղած առանձին խմբեր նրան չէին թիրախավորում, բայց հրաժարականից հետո տեղեկատվականքարոզչական հարձակումներն ակնհայտ ագրեսիվ ու համակարգված բնույթ ստացան։ 

Իշխանությունը փորձում է Վանեցյանին սևացնել, ինչն առայժմ չի ստացվում։ Իշխանության գալով` Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից ընտրեց իր իշխանության պահպանման հիմնական ռազմավարությունը՝ «նախկիններից հասարակությանը փրկելու» առաքելությունը: 
Այս համատեքստում դաշտ նետվեց այդ ռազմավարությանը միս ու արյուն տվող թեզը` դաշտը «սևերի» և «սպիտակների» բաժանելը: 

… Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով Արթուր Վանեցյանին այլ ելք չի թողնում, քան մտնել քաղաքականություն: Մինչև հրաժարականը քաղաքացիական հասարակության՝ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» գրասենյակից գումարներ ստացող ներկայացուցիչները հարձակվել էին վերջինիս վրա` մեղադրելով նաև Դավիթ Սանասարյանի գործով. Դավիթ Սանասարյանը փորձում էր ապացուցել, որ «գործ է կարվում» նախկինների նման, այսինքն՝ Վանեցյանը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում նախկիններից: 

ԱԱԾ պետի պաշտոնից հրաժարական տալուց հետո ստուգվեցին իր հոր բիզնեսները, ինչի արդյունքում ևս չհայտնաբերվեցին «սևերի» հետ ասոցացնելու այդքան կարևոր փաստարկները, և հետագայում Արթուր Վանեցյանի դեմ արշավը տեղափոխվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: 

Սկսվեց ներքին սաբոտաժը վերջինիս դեմ: Արդյունքում ֆուտբոլը ևս քաղաքականացվեց, և դրա հետևանքներից մեկը նաև այն էր, որ Հայաստանի հավաքականն Իտալիայում խայտառակ պարտություն կրեց: Գործկոմի անդամները, որոնք իշխանության ներկայացուցիչներ էին, դրանում ևս փորձեցին մեղադրել Արթուր Վանեցյանին: 
Այստեղ ևս այս սաբոտաժն ակնհայտորեն միտված էր հանրային ընկալման մեջ Արթուր Վանեցյանին «սևացնելուն» և վերջնականորեն ֆուտբոլից հեռացնելուն: 

Այս քայլերի հաջորդականությունը ևս այլ ելք չի թողնում Արթուր Վանեցյանին, քան քաղաքական հայտ ներկայացնելու մասին մտածելը: Այսինքն, ունենք մի իրավիճակ, երբ մի կողմից՝ իշխանությունը դրդում է Արթուր Վանեցյանին քաղաքականությամբ զբաղվել, մյուս կողմից՝ իր ողջ քարոզչամեքենայով լծվում է վերջինիս վարկաբեկման գործընթացին: 
Իշխանական շրջանակները փորձում են մե՛կ ներկայացնել որպես կոռուպցիոներ, մե՛կ կապում են նախկին իշխանությունների հետ` փորձելով զգուշացնել, որ երրորդ ուժ ստեղծելու նպատակով իր քաղաքականություն մտնելը շատ վատ հետևանքներ կունենա: 

Այս արշավի ընթացքում շատ դեպքերում իշխանականներն անցնում են բացահայտ սպառնալիքների, թե` Արթուր Վանեցյանի համար վատ կլինի, եթե քաղաքականություն մտնի: Մի կողմից՝ պարզ է, որ իշխանությունը վախենում է Արթուր Վանեցյանի քաղաքականությամբ զբաղվելուց, մյուս կողմից` նրան այլ ելք չի թողնում: 
Հետևաբար, այսօր Վանեցյանը քաղաքական դաշտում դիրքավորվելու բավականին լավ հնարավորություն ունի, որի հիմնական ուղղությունը քաղաքական դաշտի հեղափոխական հատվածի հիասթափված ձայների առաջնորդությունը ստանձնելն է»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:21 Բրուքլինում վարորդը կրակ է բացել անցորդների վրա, կան վիրավորներ Այսօր, 16:07 Այսօրվանից Երևանի մետրոյի գնացքները կաշխատեն 8,5-9 րոպեն մեկ Այսօր, 15:55 Նաիրա Զոհրաբյանը դիմել է եվրոպական կառույցների ղեկավարներին՝ նրանց ուշադրությունը հարվիրելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների վրա Այսօր, 15:38 Ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել (Տեսանյութ) Այսօր, 15:30 Վթարային իրավիճակի հետևանքով դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը Այսօր, 15:28 Ադրբեջանը սեփական գյուղը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով այն թիրախ (Լուսանկար, Razm.info) Այսօր, 15:19 Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին՝ երկրի ազգային տոնի կապակցությամբ Այսօր, 14:56 Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդում են կասեցնել քրգործի վարույթը և գործն ուղարկել ՍԴ Այսօր, 14:55 Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 14:51 Հայկական ՀՕՊ ստորաբաժանումն Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ է խոցել Այսօր, 14:42 Սահմանին հակառակորդի արձակած կրակից ՀՀ ԶՈւ երկու զինծառայող է զոհվել Այսօր, 14:39 Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. ՊԲ-ն վերահսկում է հակառակորդի բոլոր տեղաշարժերը. Վահրամ Պողոսյան Այսօր, 14:28 Պեսկով. Մոսկվայում խորապես մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով Այսօր, 14:16 Իրավիճակը մտահոգիչ է, սահմանին գործողությունների դադարի միտումներ նկատելի չեն. Տիգրան Աբրահամյան Այսօր, 14:11 Ադրբեջանը մեկ օրում յոթ զինծառայող է կորցրել, այդ թվում՝ չորս սպա Այսօր, 14:03 ՀԱՊԿ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ վերականգնել հրադադարը Այսօր, 13:58 Նիկոլ Փաշինյանի ու կառավարության պաշտոնական կայքերը կոտրվել են ադրբեջանական հաքերների կողմից Այսօր, 13:50 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 13 միլիոնը Այսօր, 13:41 Քաղցկեղով հիվանդ, ամբողջ կյանքը հայկական զինուժում ծառայած, փոխգնդապետ աներոջս տուն է այցելել ոստիկանությունը. Ֆարմանյան (Տեսանյութ) Այսօր, 13:28 Բաքուն հաստատել է Ադրբեջանի զինված ուժերի երկու բարձրաստիճան սպայի զոհվելու մասին լուրերը Այսօր, 13:25 Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքն անհասանելի է Այսօր, 13:23 Խորհրդարանն առաջարկում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահել ԱԺ նախագահին Այսօր, 13:11 Դիլիջանում հանրային գույք է վնասվել. քաղաքապետարանը կոչ է անում հոգատարություն դրսևորել համայնքային գույքի նկատմամբ Այսօր, 12:57 Նյու Մեքսիկայում կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդանավը Այսօր, 12:48 Արցախում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակվել է 153 անձ, 124-ը հաղթահարել է հիվանդությունը Այսօր, 12:37 Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին Այսօր, 12:32 Ադրբեջանում էլի զոհեր կան. Արծրուն Հովհաննիսյան Այսօր, 12:21 Լիբիայի արևելքի խորհրդարանը թույլ է տվել Եգիպտոսին միջամտել լիբիական հակամարտությանը Այսօր, 12:12 Ադրբեջանցի լրագրողը հայտնել է, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը, ապա՝ հեռացրել գրառումը Այսօր, 12:04 ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին. hայտարարություն Այսօր, 11:55 Այս պահին Բերդում իրավիճակը կայուն է․ Համայնքի ղեկավար Այսօր, 11:50 ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը. ՀՀ ԱԳՆ Այսօր, 11:48 ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (Տեսանյութ) Այսօր, 11:38 Ղազախստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակիչ միջոցները երկարաձգվել են Այսօր, 11:25 Հակառակորդն ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. ՊՆ Այսօր, 11:13 Մտահոգիչ է, որ ընդհարումն արձանագրվել է ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս.. Ամերիկյան վերլուծաբանները՝ հայ-ադրբեջանական բախումների մասին Այսօր, 11:04 Մենք հաստատ ավելին ենք անում քան իրենք, խնդրում եմ իրենց կրակելու մասին լուրերը մի տարածեք․ Արծրուն Հովհաննիսյան Այսօր, 10:57 Հակառակորդը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ Այսօր, 10:53 Ճապոնիայում ջրհեղեղներից տուժել է մոտ 15 հազար տուն Այսօր, 10:50 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 339 նոր դեպք, մահացել է 9 մարդ Այսօր, 10:40 Թուրքիայի կառավարության գործողությունը ծանր հուշեր է արթնացնում. Կաթողիկոսը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին Այսօր, 10:32 ԱՀԿ-ն՝ COVID-ի դեմ պայքարի մասին. Շատ երկրներ սխալ ուղի են ընտրել Այսօր, 10:24 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և Կոտայքում Այսօր, 10:15 Երեխաների ապօրինի որդեգրման գործընթացում պարզվել են նոր հանգամանքներ. հարուցվել է քրեական գործ Այսօր, 10:08 ԵՊՀ ուսխորհրդի նախագահի պաշտպանները հաջորդ նիստին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավորին. նիստը հետաձգվեց (Տեսանյութ) Այսօր, 10:01 «Փաստ». Իշխանությունները ձեռնամուխ են եղել ՀԿ-ների դերի բարձրացման հատուկ քաղաքականության մշակման գործին Այսօր, 09:58 «Հրապարակ». ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողովը կար, փակեցին, հիմա նորից ուզում են ստեղծել Այսօր, 09:55 «Ժողովուրդ». Ադրբեջանական կողմից սանձազերծած իրավիճակը յուրօրինակ թեստ է իշխանությունների, ընդդիմության և լրատվամիջոցների համար Այսօր, 09:50 «Իրատես». Փաշինյանի փորձում է առաքելական եկեղեցու հեղինակության հաշվին հետ բերել «անառակ որդիներին» Այսօր, 09:47 «Հրապարակ». Վերջնանպատակը Յուքոմի և Բիլայնի միավորումն է Այսօր, 09:42 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին Այսօր, 09:38 ԱՄՆ-ը դատապարտում է բռնությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Այսօր, 09:35 «Ժողովուրդ». Կասեցվել է ԱՆ ընթացիկ տարվա պետական բյուջեի երեք ամիսների մուտքերի և ելքերի ուսումնասիրությունը Այսօր, 09:32 «Փաստ». Իշխանությունները որոշել են ՏԻՄ-երի հետ կապված դիմել նոր կարգավորման Այսօր, 09:29 «Հրապարակ». Այս փուլում իշխանությունը նահանջի, և նախագիծն օրակարգ բերվի 1-2 ամսից Այսօր, 09:24 Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր վարած կրակով կասեցվել է. ՊՆ 13/07/2020 22:11 Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան և համարժեք միջոցներ ձեռնարկել արհավիրքից խուսափելու համար. ՀՅԴ 13/07/2020 21:59 Այդ պատգամավորի հաջողությունները հիմնականում եղել են խարդավանքների ոլորտում. Արա Սահակյանը պատասխանում է Անդրանիկ Քոչարյանին (Տեսանյութ) 13/07/2020 21:05 Մահացել է Նելսոն Մանդելայի դուստրը 13/07/2020 21:00 Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի կոպիտ խախտումը. Արցախի ԱԳՆ 13/07/2020 20:53 Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը՝ կուսակիցներին 13/07/2020 20:48 Գյումրիում տեղացած չտեսնված անձրևի ու կարկուտի հետևանքով գոյացած սառույցների մեջ բազմաթիվ մեքենաներ են արգելափակվել. Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ) 13/07/2020 20:28 Մահացել է Ջոն Տրավոլտայի կինը՝ Քելլի Փրեսթոնը 13/07/2020 20:20 Վրաստանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին էսկալացիայի խաղաղ հանգուցալուծման հույս ունի 13/07/2020 20:02 Թուրքիայում հայտարարել են, որ կպահպանեն Այա Սոֆիան որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ 13/07/2020 19:54 Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ 13/07/2020 19:52 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանին և Բաքվին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները 13/07/2020 19:42 Մայր Աթոռ. Մեր զորակցությունն ենք բերում ՀՀ իշխանություններին, Հայոց հաղթական բանակի մեր զինվորներին և սահմանամերձ բնակավայրերի մեր քաջարի զավակներին 13/07/2020 19:32 Գերմանիայում երկու մարդ է մահացել փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 13/07/2020 19:16 Արցախում առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերը կտրուկ կբարձրանան. Նախագահը խորհրդակցություն է հրավիրել 13/07/2020 19:07 ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ՀՀ բնակավայրի հրետակոծումը՝ խաղաղ բնակչության առողջության, կյանքի ու սեփականության թիրախավորմամբ (Լուսանկարներ) 13/07/2020 18:54 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան ավելի քան 200 դեպք 13/07/2020 18:50 ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին 13/07/2020 18:33 Վերահսկողական աշխատանքներ՝ ՀՀ Սյունիքի մարզում. խախտումներ են արձանագրվել տաքսու վարորդների մոտ 13/07/2020 18:28 Նարեկ Մալյանն ազատ արձակվեց 13/07/2020 18:20 Կնոջս մահից հետո ստիպել է հեռանալ իմ քրտինքով ստեղծած բնակարանից. Արթուր Սաքունցի հայրը՝ որդու ապօրինությունների մասին 13/07/2020 18:04 Քննչական կոմիտեի նախագահը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել 13/07/2020 18:03 Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շարունակում են ակտիվ քննարկել Ադրբեջանին հասցված կորուստների թեման. Տիգրան Աբրահամյան 13/07/2020 17:50 Ադրբեջանը մռութին ստացավ, ուրիշ լեզու չի հասկանում. Արման Աբովյան 13/07/2020 17:48 Խորհրդարանը մերժեց ԲՀԿ առաջարկը՝ հավաքների կամ հանրային միջոցառումներ իրականացնելու արգելքը չեղարկելու վերաբերյալ 13/07/2020 17:46 «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնում է հավաքների արգելքը չեղարկելու նախագիծ 13/07/2020 17:43 Այս պահին խոցվել է ադրբեջանական մի քանի անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը «կամիկաձե» է. Քոչարյան (Լուսանկար) 13/07/2020 17:34 Սերգեյ Լավրովը Երևանին և Բաքվին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել 13/07/2020 17:33 Յուրաքանչյուրն իր տեղում իրազեկման աշխատանք պիտի տանի՝ բացատրելու, թե ինչ այլանդակություններ են իրենց թույլ տալիս մեր թշնամիները․ Մարուքյան 13/07/2020 17:27 Ադրբեջանի ԶՈւ գործողություններն աջակցություն են ստանում Թուրքիայի ԱԳՆ կողմից. Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին 13/07/2020 17:20 1994-ին Ադրբեջանի մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու. Տիգրան Կարապետյան 13/07/2020 17:17 Սա գնդակոծություն է ՀՀ պետական սահմանի վրա, սպասենք ՀԱՊԿ համապատասխան արձագանքին․ Միքայել Մելքումյան 13/07/2020 17:06 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 104 մարդ է մահացել 13/07/2020 16:57 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք 13/07/2020 16:53 Կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին սթափվել, ապա սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին․ Ռուբինյան 13/07/2020 16:47 Հուլիսի 13․ Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3013 դեպք 13/07/2020 16:42 Հունաստանում առաջարկել են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը 13/07/2020 16:37 Մեղադրական դատավճիռ՝ ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու համար 13/07/2020 16:31 Ադրբեջանը 82 մմ և 120 մմ տրամաչափի ականանետերից արկակոծել է Չինարին. արկերից մեկն ընկել է տան վրա, տուժածներ չկան (Լուսանկար) 13/07/2020 16:25 Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով սպանվել է վեց ոստիկան 13/07/2020 16:21 Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեցին Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը. նախաձեռնող՝ «Ոսկե ծիրան» (Տեսանյութ) 13/07/2020 16:20 Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը. ՀՀ ԱԳՆ 13/07/2020 16:06 ԱՄՆ-ում ռազմանավի վրա պայթյունի հետևանքով 21 մարդ է տուժել (Տեսանյութ) 13/07/2020 15:56 Տավուշում ՀՀ ԶՈւ երեք զինծառայող է վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում 13/07/2020 15:47 Նարեկ Մալյանին այսօրվա մեջ երկրորդ անգամ բերման ենթարկեցին (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը