29/11/2019 19:47
Մալդիվների նախկին նախագահը փողերի լվացման համար 5 տարվա ազատազրկման է դատապարտվել
Մալդիվյան Հանրապետության դատարանը երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Յամինին մեղավոր է ճանաչել փողերի լվացման համար և 5 տարվա ազատազրկման դատապարտել, ինչպես նաև 5 մլն դոլարի չափով տուգանք սահմանել:
Մասնավորապես, դատարանը Յամինին մեղավոր է ճանաչել պետական միջոցներից 1 մլն դոլարի յուրացման համար, որը նա ստացել է հյուրանոցների կառուցման մասնավոր ընկերությունից:
Դատախազությունը պնդել է խստացնել դատավճիռը քննությանը խոչընդոտելու և կեղծ ցուցմունք տալու համար: Յամինը հերքում է մեղադրանքները: