29/11/2019 17:05
20 օր հետո կտեղափոխվի Արցախ, չկասկածեք. Անդրանիկ Քոչարյանը՝ որդու ծառայության մասին
Իմ որդին Լուսակերտում ուսումնական պրոցեսն ավատելուց հետո կտեղափոխվի Արցախ, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Նա Լուսակերտի հրետանային գնդում անցնում է ուսումնառություն: 20 օր հետո կտեղափոխվի Արցախ, չկասկածեք: Կարող եք գալ ինձ հետ Արցախ», - ասաց նա:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Քոչարյանի որդին՝ Վազգեն Քոչարյանը «առանց ավելորդ աղմուկի Արցախից կրկին տեղափոխվել է Հայաստան և հիմա ծառայությունը շարունակում է Լուսակերտի զորամասում»։