29/11/2019 23:42
Էս նվերները առաջ են բրդում մեր քաղաքը. Մարության (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց, որ այդ պաշտոնին է, որպեսզի քաղաքը զարգանա, առաջ գնա։
«Չեմ խնայում դրա համար ոչ առողջություն, ոչ նյարդեր, ոչ ուժ։ Ինձ մինչև վերջ նվիրել եմ այս աշխատանքին։ Իմ միակ հենարանը դուք եք։Միակ մարդիկ, ովքեր իմ հարազատներն են, իմ ընկերներն են այս դժվար պայքարի մեջ», - ասաց Մարությանը՝ դիմելով երևանցիներին։
Նրա խոսքով, եթե 100 անգամ հետ տային ժամանակը՝ նա 100 անգամ էլ այդ բոլոր նվերները կվերցներ Երևան քաղաքի համար։
«Էս նվերները մաքուր են պահում մեր փողոցները, էս նվերները առաջ են բրդում մեր քաղաքը», - նշեց Մարությանը։
Նա ընդգծեց նաև, որ ոչ մի քաղաքական ամբիցիա չունի։
«Ընդհանրապես։ Միակ իմ իմաստը այստեղ գտնվելու՝ այս գործն անելն է։ Սրանից դուրս ինձ ոչ մի բան պետք չէ» - նշեց Մարությանը։