30/11/2019 09:53
Երևանի քաղաքապետը պետք է հրաժարական տա. Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին շրջանում աղմուկ հանած կամազների թեմային և դրա վերաբերյալ քաղաքապետ Հայկ Մարությանի պարզաբանումներին:
«Երևանի քաղաքապետը պետք է հրաժարական տա, սա անկասկած....
Կոռուպցիոն սխեմայով թեկուզ ամենակարևոր հանրային խնդիրների լուծումն անթույլատրելի է:
Կարևորը ոչ միայն նպատակն է, այլ նաև այդ նպատակին հասնելու ճանապարհն ու մեթոդները», - գրել է նա: