Անդրանիկ Թևանյան. Այս իշխանությունը ոչ լեգիտիմ է իր ոչ կոմպետենտությամբ

02/12/2019 19:43

Անդրանիկ Թևանյան. Այս իշխանությունը ոչ լեգիտիմ է իր ոչ կոմպետենտությամբ


Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ է։ Պոպուլիստները երբեք չեն կարող քաղաքական որոշում կայացնել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, արձագանքելով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ «Այս իշխանությունը ժամանակավոր է. հեռանալու է շատ շուտով և շատ անսպասելի» վերտառությամբ գրառմանը։

«Քաղաքական որոշում կայացնելը նշանակում է պատասխանատվություն այդ որոշման կայացման և դրա հետևանքների համար։ Պոպուլիստը չի կարող քաղաքական որոշում կայացնել։ Դա պարզ էր դեռ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու հաջորդ օրը, երբ որդեգրվեց մի սկզբունք, համաձայն որի՝ պատասխանատվությունը թողնվում է բոլորի վրա, բացի Նիկոլ Փաշինյանից, իսկ բոլոր լիազորությունները վերապահվում են անձամբ իրեն», - ասաց Թևանյանը։

Նա նշեց, որ պատասխանատվությունից խուսափելու և որոշում չկայացնելու հարցը դրսևորվեց տարբեր ոլորտներում և տարբեր առիթներով, ապա հիշեցրեց վարչապետի հայտարարություններից մեկը, երբ նա հայտարարել էր, որ աղքատությունը մարդիկ իրենք պետք է հաղթահարեն, իրենց գլխում է աղքատությունը:

«Նա պատասխանատվություն չստանձնեց այդ հարցով։ Արցախի հարցով, ինչը Հայաստանի անվտանգության համար կարևորագույնն է, նույնպես հայտարարեց, որ դա ղարաբաղցիների, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների, փաստորեն՝ բոլորի վրա է որոշում կայացնելու պատասխանատվությունը, իսկ ինքը, քանի որ ղարաբաղցի չէ, ընտրված չէ, ուստի չի կարող որոշում կայացնել։ Բացի այդ, նա խոստովանեց, որ չի տիրապետում առարկային և իրեն ժամանակ է պետք հասկանալու համար, թե բանակցային գործընթացն ինչպես է ընթացել և այլն։ Եվ ցավալի էր, որ այս ընթացքում որպես ուսուցիչ նրա համար հանդես էր գալիս նաև Ալիևը։ Իհարկե, որպես պոպուլիստ նա հետագայում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», բայց միևնույն է, որոշման կայացման առումով ինքը որևէ պատասխանատվություն չի ուզում ստանձնել և պատահական չէ, որ շրջանառության մեջ է դրել հանրաքվեի գաղափարը։ Նա ասում է, որ ղարաբաղցիները պետք է որոշում կայացնեն, պարզվում է՝ նա պատրաստ է նույնիսկ ՀՀ քաղաքացիների վրա դնել որոշման կայացման պատասխանատվություն, բայց ամեն կերպ խուսափել որոշման կայացումից», - նկատեց Անդրանիկ Թևանյանը։

Նույնը, նրա խոսքով, նկատվեց նաև Ամուլսարի դեպքում։

«Նիկոլ Փաշինյանը չի կարողանում որոշում կայացնել, իսկ եթե կայացնում էլ է՝ ապա չի կարողանում կյանքի կոչել։ Դա պայմանավորված է նրա վախերով և պոպուլիստական էությամբ։ Նա փաստացի չի ուզում մտնել մի դաշտ, որտեղ կարող է խնդիրներ ունենալ։ Դա հենց հատուկ է որոշում չկայացնող իշխանությանը։ Իսկ եթե իշխանությունը որոշում չի կայացնում և ամեն ինչ իներցիայի է թողնում, ապա պարզ է, որ այդպես երկար շարունակվել չի կարող։ Պետությունը չունի այդպիսի ռեսուրս՝ պոպուլիստ և ոչ կոմպետենտ իշխանություն պահելու։ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները համարվել են օրինական, բայց լեգիտիմությունը ունի նաև երկրորդ կարևորագույն աղբյուր», - ասաց Թևանյանը՝ նշելով, որ բացի օրինական ընտրությունից, դա նաև իշխանության կոմպետենտությունն է՝ որոշումներ կայացնելու կարողությունը։

Այդ որոշումներն, ըստ նրա, պետք է լինեն որակյալ և արդյունքներ ապահովեն.

«Այս առումով մենք տեսնում ենք, որ բացարձակ դիլետանտիզմ է տիրում, իսկ դա նշանակում է, որ այս իշխանությունները  միայն թատերական շոուներով և այլնով ժամանակ ձգելու քաղաքականություն են որդեգրել։ Թե ինչքանով դա իրենց կհաջողվի, կախված է նաև մեր հասարակությունից, մեր քաղաքական դաշտից և ներհայաստանյան օրակարգով առաջնորդվող քաղաքացիական հասարակությունից, ովքեր այլընտրանքային տարբերակներ կառաջարկեն հասարակությանը։

Ուշագրավ է, որ բոլոր այն հարցերը, որոնց վերաբերյալ Փաշինյանը որոշում է կայացնում ու պատասխանատվություն վերցնում, վերաբերում են անձամբ իր աթոռին ու հակաօրինական են՝ սկսած դատավորներին վրա ճնշումներից ու դատարանները շրջափակելու տխրահռչակ կոչից, մինչև «Կամազային» կոռուպցիան ու կադրային նշանակումները»։

Անդրանիկ Թևանյանը համոզված է՝ արդյունավետ և առողջ այլընտրանքի պարագայում այս իշխանությունը երկար չի կարողանա դիմադրել։

«Հասարակությունն արդեն կտեսնի, որ ճիշտ է, միգուցե մերժել էր նախորդ իշխանություններին և նոր ակնկալիքներ ուներ, բայց այս իշխանությունը չէ, որ պետք է ապահովի այդ նոր ակնկալիքները և հենց իրենք էլ ամեն օր ապացուցում են, որ չեն կարող Հայաստանի համար կոմպետենտ որոշումներ և զարգացման ուղի ապահովել։ Մեզ նոր որակի Հայաստան է պետք, նոր որակի առաջնորդությամբ», - նշեց նա։

Դիտարկմանը, թե կիսո՞ւմ է տեսակետը, որ այս իշխանությունը ժամանակավոր է. հեռանալու է շատ շուտով և շատ անսպասելի, Անդրանիկ Թևանյանը պատասխանեց.

«Այս իշխանության հեռացումը, բնականաբար, լինելու է, դա անխուսափելի է, ուղղակի խնդիրն այն է, որ ժամանակը կախված է մեզանից։ Որքանով մենք համակարգային և առողջ այլընտրանք կառաջարկենք, այնքան ժամանակ էլ կտևի այս իշխանության գոյությունը։ Պետք է համակարգված ու հետևողական աշխատենք։ Այս իշխանությունը որդեգել է մի քաղաքականություն, որով փորձում է ցույց տալ, որ իր այլընտրանքն այն ուժն է, որը հեռացել է 2018-ին և դրանով փորձում է սև-սպիտակային տրամաբանությամբ կեղծ երկընտրանք առաջարկել հանրությանը։ Նախորդ տարվա մայիսից շատ չաանցած ժամանակն սկսել է աշխատել իրենց դեմ և մարդիկ այս մեկուկես տարվա ընթացքում տեսան, որ այդ կեղծ բաժանումները ընդամենը մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ են։ Իշխանությունները վախենում են նաև նրանից, որ իր այլտնտրանքը իրենց պարտադրած մոդելներից ու կազմից դուրս է լինելու։ Հնարավոր չի լինելու մարդկանց խաբելը և հներով վախեցնելը», - ասա նա։

Նշմարվո՞ւմ է դա՝ հարցին, Անդրանիկ Թևանյանը պատասխանեց.

«Ես տեսնում եմ այդ գործընթացները։ Ես կասեի ոչ թե անսպասելի, այլ՝ շատ սպասելի կլինի այս իշխանության հեռացումը։ Ինչ մնում է ժամկետներին, ապա այդ հարցը կախված է մի շարք գործընթացներից։ Հանրությանը պետք է ներկայացվի 3 բան՝ 1.Նոր որակի Հայաստան կառուցելու գաղափարներ, զարգացման ռազմավարություն, 2. այլընտրանքային թիմ, որը կարող է այդ գաղափարները կյանքի կոչել և 3. այլընտրանքային առաջնորդության որակ, որպեսզի մարդիկ տեսնեն, որ կառավարման մոտեցումներն էականորեն տարբերվելու են սրանց առաջարկածից»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:29 Գյուղացին չի տուժում. Գեորգի Ավետիսյանը՝ անասնապահների բողոքի ակցիայի մասին Այսօր, 20:37 Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել. ԱԱԾ Այսօր, 20:10 Գազի գնի բարձրացումից շատ մեծ ողբերգություն սարքել չի կարելի. Բաբկեն Թունյան Այսօր, 19:31 Ozon-ն աշխատանքից ազատելու է առաքիչների մեծ մասին Այսօր, 19:22 Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական Այսօր, 19:13 Արքայազն Հարրին տխրել է, որ թագավորական պարտականություններից զրկվել է Այսօր, 19:01 Պեկինի հիվանդանոցում խոհանոցային դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա Այսօր, 18:56 Անասնապահների ակցիայի պահին 5 ավտոբուս ոստիկան էր բերվել կառավարության շենքի մոտ Այսօր, 18:44 Շոյգուն հորդորում է ամրապնդել ՀԱՊԿ-ի ներուժը Այսօր, 18:40 Վայոց Ձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ անձանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով շորթում կատարելու համար Այսօր, 18:35 Զարիֆը սպառնում է Եվրոպային դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից Այսօր, 18:24 ԱԺ-ն քննարկում է ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկումը թույլատրելի դարձնելը. կառավարությունը դեմ է Այսօր, 18:18 2020 թվականին սպառողի համար գազի գնի հարցը դեռևս անորոշ է Այսօր, 18:15 Չինաստանում հանգստյան օրերին գրանցվել է թոքաբորբի ավելի քան 130 նոր դեպք Այսօր, 18:12 Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման նպատակով Այսօր, 17:43 Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի ներկրման կայուն ուղու գործունեության դեպք. ԱԱԾ Այսօր, 17:39 Հիմա կասեն՝ «մտավորականներիս վիրավորեց», լավ եմ անում, չէր կարելի այդքան իջեցնել պետական մրցանակի սանդղակը. Զոհրաբյան Այսօր, 17:31 Դանակահարություն՝ Սարի Թաղում. մեղադրանք է առաջադրվել նույն թաղամասի՝ 47-ամյա բնակչին Այսօր, 17:25 Մեծ Բրիտանիայի դեսպանությունը չի մեկնաբանում Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը Այսօր, 17:13 Ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառել, որ կառավարող ուժի սուբյեկտիվ մոտեցումենրն ու ճաշակը չպարտադրվեն. Լուսինե Բադալյանը՝ պետական մրցանակի շնորհման մասին Այսօր, 17:07 Տիգրան Խաչատրյանը Բեռլինում մասնակցել է պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին Այսօր, 16:48 Հայաստան է ժամանում Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարը Այսօր, 16:28 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի. ՀՀ կառավարություն Այսօր, 16:18 Ինդոնեզիայում առնվազն ինը մարդ է զոհվել կամրջի փլուզվելու հետևանքով Այսօր, 16:09 Կանզաս Սիթիում հրաձգության հետևանքով երկու մարդ է մահացել Այսօր, 15:54 Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ երկխոսություն սկսելու մասին Այսօր, 15:35 Նավթի գներն աճում են Այսօր, 15:26 Մեր քաղաքացիներն ունեն իրավունք օգտվել մսամթերքից, որը սերտիֆիկացված է. այս փոփոխությունները պիտի անենք. Ենգիբարյանը՝ սպանդանոցների մասին Այսօր, 15:15 Պուտինը փոխել է ՌԴ գլխավոր դատախազին Այսօր, 15:08 Ավելի մտահոգիչ է բնական աճի խնդիրը, քան միգրացիան․ Միքայել Մալխասյան (Տեսանյութ) Այսօր, 15:04 Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազությունը նոր դատաքննության պահանջով բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան Այսօր, 15:00 Անկարայում գնահատել են Լիբիայի հարցով Բեռլինի հանդիպումը Այսօր, 14:52 «Կամպ Նոու» մարզադաշտում Մեսին խփել է 250-րդ գոլը Այսօր, 14:46 Մսագործները դադարեցրեցին բողոքի ակցիան՝ վաղը ճանապարհներ փակելու խոստումով Այսօր, 14:44 Մեզ պետք է ազգային ծրագիր ունենալ․ Միքայել Մալխասյան (Տեսանյութ) Այսօր, 14:32 Թրամփը նշում է նախագահության 3-րդ տարին՝ իմպիչմենթի ֆոնին Այսօր, 14:25 Պլանային ջրանջատում` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Այսօր, 14:18 Մեքենայի պետհամարանիշերից միայն մեկի բացակայության դեպքում առաջարկում եմ կիրառել 20․000 դրամ տուգանք և 2 բալ. Գևորգ Պապոյան Այսօր, 14:16 Սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքող բագրավանցիները փակել են Գյումրի-Արմավիր ավտոմայրուղու մի հատվածը Այսօր, 14:14 Մինչև կաթսային հասնելը միսը 4 տեղ հարկվում է, տակը բան չի մնում. մսագործ Այսօր, 14:08 Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում «Լուսավոր Հայաստանից» կընդգրկվի Տարոն Սիմոնյանը Այսօր, 14:00 Չեմ կարծում՝ տեղին է, որ շահարկումների առարկա դառնա. Մակունցը՝ Կուտոյանի հոգեհանգստին Փաշինյանի բացակայության մասին Այսօր, 13:53 Զարիֆը հրաժարվել է մասնակցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին Այսօր, 13:47 Գեորգի Կուտոյանի սպանության կամ ինքնասպանության հանգամանքներն ամբողջական պետք է բացահայտվեն. հարցն առնչվում է երկրի անվտանգությանը. «Վերնատուն» Այսօր, 13:40 Մենք այժմ լատենտ դեպոպուլացիայի փուլում ենք․ Միքայել Մալխասյան (Տեսանյութ) Այսօր, 13:33 Չեմ հիշում, որ ՀՀ նորանկախ պատմության մեջ ընդդիմությունը լինի այնքան ուժեղ, որքան այսօր է. Մակունց Այսօր, 13:27 Գեորգի Կուտոյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել Այսօր, 13:23 Մեր միսն են ուտում. մի շաբաթ Երևան միս չմտնի, սոված կմնան. ցուցարար Այսօր, 13:20 Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, մինչև 2009 թվականը չի ունեցել տեղեկատվական քաղաքականություն. Մարինա Գրիգորյան (Տեսանյութ) Այսօր, 13:11 Սպանդանոցային մորթի պարտադիր լինելուն դեմ ցուցարարները փակեցին Տիգրան Մեծ պողոտան Այսօր, 12:56 Չունենք որևէ երաշխիք, որ ադրբեջանցիները փորձ չեն անի կրկնելու նորից Բաքվի ջարդերը. Անժելա Էլիբեգովա (Տեսանյութ) Այսօր, 12:50 Վաղ թե ուշ ՄԻԵԴ-ում կամ այլ ատյաններում կհանդիպեն Հայաստանն ու Ադրբեջանը. Արա Ղազարյան Այսօր, 12:42 Դիզվառելիքի ձեռքբերման նպատակով իրականացված պետական աջակցության ծրագրերով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումար վատնելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է Այսօր, 12:33 Պարգևատրումների համար պետբյուջեից առողջապահության նախարարությանն ավելի քան 185 միլիոն դրամ է հատկացվել Այսօր, 12:30 Տեխասում երկու մարդ է մահացել համերգի ժամանակ հրաձգության հետևանքով Այսօր, 12:22 Արմեն Թավադյանի կալանքն ավելի շատ մամուլի հետ է կապված, որովհետև իշխանության տարբեր արձագանքներից հասկանում ենք, որ թիրախավորում են կոնկրետ հեռուստաալիքներ. Լևոն Քոչարյան Այսօր, 12:12 Վիկիլիքսի հրապարակումները Մարտի 1-ի մասին. Մաս 2 Այսօր, 12:03 Այդպիսի խոսակցություն չի եղել. Ծառուկյանը՝ Վանեցյանի հետ համագործակցության մասին Այսօր, 12:00 Զելենսկին նշել է, թե երբ հրաժարական կտա նախագահի պաշտոնից Այսօր, 11:56 ՊԵԿ աշխատակիցները ծանոթանում են հարկային ոլորտում ռիսկերի բացահայտման եվրոպական փորձին Այսօր, 11:52 Հրայր Թովմասյանի հարցում չպետք է առաջնորդվել քմահաճույքով կամ ցանկությամբ. ԲՀԿ ղեկավար Այսօր, 11:48 Այն, ինչ 2015-ին Ծառուկյանի, ԲՀԿ-ի գլխին կատարվեց, հիմնական պատճառը սահմանադրական փոփոխություններն էին. Ծառուկյան Այսօր, 11:43 Հայաստանի ու Չինաստանի քաղաքացիները ազատվել են վիզայի պահանջից Այսօր, 11:36 Հետո՞, ես պարտավոր էի գնալո՞ւ. Ծառուկյանը՝ Կուտոյանի հոգեհանգստյան արարողությանը չմասնակցելու մասին Այսօր, 11:30 Եթե այս խորհրդարանը լուծարվեց, մյուսը եկավ, ոչ մի բան չի փոխվելու. ԲՀԿ ղեկավար Այսօր, 11:28 Սպանդանոցների հարցում ծանրությունը նորից թողնում են ֆերմերների վրա. Ծառուկյան Այսօր, 11:25 Սա ձև չի էլի, սա անելու բան չի, որ դուք անում եք. Մարուքյանը զայրացավ Այսօր, 11:15 ՀՀ նախագահի աշխատակազմից «արհեստածին» են որակում Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցին առնչվող քննարկումները Այսօր, 11:08 Դա անելու բան չի, որ անում են. Գագիկ Ծառուկյանը՝ ծննդատների փակման մասին Այսօր, 11:05 Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր Վանեցյան Այսօր, 11:02 Ազգային գրադարանում կբացվի գրքափոխանակության անկյուն Այսօր, 10:53 Պերմի հյուրանոցներից մեկում խողովակի ծակվելու հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի Այսօր, 10:41 Ալյասկայում վտանգի կարմիր մակարդակ են մտցրել ավիացիայի համար՝ հրաբխի պատճառով Այսօր, 10:30 ԱՆ-ն հորդորում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններին ծանոթանալ բացառապես նախարարության կայքէջից Այսօր, 10:23 Դելիում տրանսպորտի դեպարտամենտի շենքում հրդեհ է բռնկվել Այսօր, 10:15 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Այսօր, 10:10 Թրամփը մտադիր է խստացնել ԱՄՆ վիզաների տրամադրման կարգը 19/01/2020 19:34 Չեմ կարողանում հավատալ, որ նման ստոր, այլանդակ բան կարող է տեղի ունենալ արտիստիկ շրջանակներում.Վարդան Պետրոսյան 18/01/2020 18:44 «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում ի գիտություն ընդունել Հանրայինի ռեպորտաժում տեղ գտած փաստերի միակողմանի շահարկումը 18/01/2020 17:27 Դիակապտողների հաջորդ ռաունդը հաննիբալիզմն է լինելու. Նաիրա Զոհրաբյան 18/01/2020 17:03 Կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար 18/01/2020 16:47 Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին 18/01/2020 16:42 «Միահամուռ կանգնենք երկրի ղեկավարի կողքին». «Հեղափոխության պահապաններ» ակցիա՝ Հաղթանակի զբոսայգում 18/01/2020 16:12 «Մեդիա Պաշտպան»-ը դատապարտում է լրատվականների գործողությունները 18/01/2020 16:04 Կուտոյանը գնացել է իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով այնտեղ 2-3 օր հանգստանալու մտադրության մասին. ՔԿ մանրամասներ 18/01/2020 15:59 «Յուվենտուսը» ցանկանում է մինչև 2024 թվականը երկարաձգել պայմանագիրը Դիբալայի հետ 18/01/2020 15:42 Հնդկաստանը դադարեցրել է Hyperloop նախագծի իրականացումը 18/01/2020 15:29 Մեքսիկայում երաժիշտների 10 դի են հայտնաբերել բեռնատար մեքենայում 18/01/2020 15:15 Մորալեսը նշել է Բոլիվիայի նախագահի պաշտոնում իր կուսակցությունից 4 հնարավոր թեկնածուներին 18/01/2020 15:00 ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից 18/01/2020 14:46 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 18/01/2020 14:40 Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել 18/01/2020 14:34 «Viber Stickers»՝ ասեք-խոսեք ստիկերով 18/01/2020 14:30 «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պարգևատրումների ընդհանուր բյուջեն կազմել է ավելի քան 40 միլիոն դրամ 18/01/2020 14:27 Կոնգոյի ԴՀ-ում 5 մարդ է մահացել անհայտ հիվանդությունից 18/01/2020 14:12 Հրայր Թովմասյանի հասցեին ոչ կոռեկտ մեկնաբանություն արած ոստիկանի գրառման կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել 18/01/2020 14:04 Հաֆթարի բանակը հայտարարել է, որ Թուրքիան ՀՕՊ համակարգեր է մատակարարում Թրիփոլիի կառավարությանը 18/01/2020 13:50 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց 18/01/2020 13:42 ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով զոհվել է չորս մարդ 18/01/2020 13:28 Հրդեհ` «Մամուլի» շենքի առաջին հարկում