02/12/2019 14:00
ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագիծը բացասական եզրակացություն ստացավ
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագիծն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ բացասական եզրակացություն ստացավ։
Նիստին մասնակցող բոլոր պատգամավորները, բացառությամբ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, դեմ քվեարկեցին նախագծին։
Հիշեցնենք, որ համապատասխան առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել հենց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։