03/12/2019 19:39
«Մենք ասֆալտին փռվող չենք». Բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներն ազատ են արձակվում
Ոստիկանության Կենտրոնի բաժնից քիչ առաջ ազատ արձակվեցին բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից Գերասիմ Վարդանյանը, Դավիթ Հունանյանը և ևս մեկ երիտասարդ, որոնց առաջինն էին բերման ենթարկել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցից։
«Սա քաղաքական պատվեր է, ու եթե իրենց թվում է, թե մեզ փռեցին ասֆալիտին, իրենք սրանից հետո ասֆալտին փռված են՝ որպես քաղաքական մարմին։ Այս կառավարությունն ասֆալտին փռված է», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Դաշնակցական երիտասարդը նշեց՝ իրենք ասֆալտին փռվող չեն։
«Իրանք խորը թյուրիմացության մեջ են ու այս իրենց արարքների համար պատասխան են տալու, էսօրվա կառավարությունը կրակի հետ է խաղում ու վառվելու է այդ կրակի մեջ», - ասաց Գերասիմ Վարդանյանը։
Դավիթ Հունանյանի խոսքով՝ ոստիկանության շենքում ամեն ինչ նորմալ է եղել։
Նշենք, որ բերման ենթարկելու 3 ժամը լրանալուն պես՝ մյուս երիտասարդները ևս ազատ կարձակվեն։