03/12/2019 10:25
Գրիբոյեդովի արձանը բերվել է նախկին տեսքին. ներկը մաքրված է. Լուսանկարներ
Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանն արդեն մաքուր է։
Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարի ցուցումով արձանը մաքրվել է ներկից։
Նշենք, որ երեկ քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանն ակցիա էր իրականացրել՝ կարմիր ներկ լցնելով Գրիբոյեդովի արձանի վրա։
Դեպքին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ դատապարտում են արարքը։
«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում», - ասել է Կարապետյանը։
Լուսանկարները՝ Հովսեփ Կուբատյանի։