03/12/2019 20:44
Սահմանված ընթացակարգերը ավարտելուց հետո բերման ենթարկվածները հերթով ազատ են արձակվում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Facebook-յան իր էջում տեղեկացնում է, որ կենտրոնականի բաժնում իրավաբանական օգնություն է տրամադրում շուրջ 15 բերման ենթարկվածի։
«Բոլորի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար (ՎԻՎՕ 182 հոդված. վարչական պատասխանատվություն է նախատեսված ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար)։
Սահմանված ընթացակարգերը ավարտելուց հետո բերման ենթարկվածները հերթով ազատ են արձակվում:
ԼՐԱՑՈՒՄ. Այս պահին դեռ ազատ չի արձավել 2 բերման ենթարկված», - գրել է նա: