04/12/2019 14:21
Ծրագրեր ենք իրականացնում, որոնք թույլ են տալու հայերենը զարգացնել հենց ակադեմիական մակարդակով. Արայիկ Հարությունյան
Մենք ծրագրեր ենք իրականացնում, որոնք թույլ են տալու հայերենը զարգացնել հենց ակադեմիական մակարդակով, «Բարձրագույն կրթության մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանի հարցին, թե արդյոք հայոց լեզուն պետք է ակադմիական լեզու լինի։
«Իրականացնելու ենք, մասնավորապես, տերմինաբանական բառարանների ստեղծում։ Մենք կարևորագույն քայլ ենք դիտարկել հայոց լեզուն ընդունելությունների պարտադիր քննություն սահմանելը։ Բացի այդ՝ այժմ աշխատում ենք դրսում գործող հայագիտական կենտրոնների հետ. քննարկում ենք այդ կենտրոնները վերաբացելու, ֆինասավորելու հարցը», - նշեց նախարարը։