04/12/2019 15:44
Խորհրդարանում քննարկվում է Էրիկ Գրիգորյանին անվստահություն հայտնելու` «Լուսավոր Հայաստան» խմբակցության հայցը
Խորհրդարանում քննարկվում է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին անվստահություն հայտնելու` «Լուսավոր Հայաստան» խմբակցության հայցը:
«Ըստ Ձեզ՝ կառավարությունն այս տարի և սպասվող տարի արե՞լ և անո՞ւմ է իրենից կախվածը բնապահպանական խնդիրների լուծման համար: Սա ասում եմ այն կոնտեքտսից ելնելով, որ բնապահպանական ծախսերի համար օրենքով սահմանվածից մոտ 40 մլրդ դրամ պակաս է նախատեսվել», - փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ավինյանն ասաց, որ կառավարությունն անում է իրենից կախվածը: Անդրադառնալով հարցին` արդյոք 40 մլրդ դրամի նվազումը խնդրահարույց չէ՞՝ Ավինյանն ասաց.
«Բյուջեի ծախսերը պիտի արվեն ըստ կարիքի: Կառավարության դիրքորոշումն այն է, որ եկամուտներն ու ծախսերն ուղղակիորեն իրար հետ պետք չէ կապել: Մենք բովանդակային առումով ավելի շատ բնապահպանական ծրագրեր ենք իրականացնում, քան օրենքի պահանջն է», - ասաց Ավինյանը: