04/12/2019 19:47
Հայ համայնքի հումանիտար օգնությունը հասել է Հալեպ (Լուսանկարներ)
ՌԴ Կրասնոդարի հայ համայնքի կողմից Սիրիայի հայ համայնքի համար հավաքագրված հումանիտար օգնությունը հասել է Հալեպ, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածություն համաձայն` ՌԴ Կրասնոդարի հայ համայնքի կողմից Սիրիայի հայ համայնքի համար հավաքագրված շուրջ 80 տոննա հումանիտար օգնության բեռը ՌԴ ՊՆ անմիջական օժանդակությամբ հասել է քաղաք Հալեպ։
Առաջիկա օրերին այն կբաժանվի հայ համայնքին և Հալեպի բնակչությանը», - գրել է նա։