04/12/2019 12:14
Պարոն Ծառուկյան, երբ պարոն Հակոբյանը խոսում էր, ջղայնացած շուռ էիք գալիս, հիմա լռում եք, պարոն Մելքումյանն է խոսում. Հրաչյա Հակոբյան
«Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կոչ է անում ԲՀԿ-ական գործընկերոջը՝ Միքայել Մելքումյանին, ցուցումներ չտալու հայտարարություն անելուց առաջ անձամբ հետևել այդ առաջարկին:
«Ինքներդ Ձեզ հակասում եք, ցուցում եք տալիս, որ «մեծերի գործերին չխառնվեն»: Այստեղ չկան մեծեր, որ խառնվեն իրենց գործերին:
Իսկ Դուք պարոն Ծառուկյան, քիչ առաջ, երբ պարոն Հակոբյանը խոսում էր, ջղայնացած շուռ էիք գալիս, հիմա լռում եք, պարոն Մելքումյանն ա խոսում», - ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք՝ Միքայել Մելքումյանն արձագանքել էր «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթին՝ կոչ անելով ցուցումներ չտալ իրենց: