04/12/2019 18:57
Մեր քաղաքական թեզն այն է, որ ՀՀ ոչ մի քաղաքացի հիվանդանոցների դռներին չմնա. Փաշինյան
Մեր քաղաքական թեզն այն է, որ ՀՀ ոչ մի քաղաքացի հիվանդանոցների դռներին չմնա, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով առողջության համապարփակ ներդրման հայեցակարգի թեմային։
«Փորձագիտական խումբը կարծիք է արտահայտել։ Եկեք լիցքաթափվենք, որովհետև որոշումները պետք է ընդունելի լինեն։ Բացառվում է, որ անհիմն որոշում կայացնենք։
Ես չեմ, հասկանում ոմանց աղմուկ-աղաղակը։ Բայց մենք չենք վախենալու քննարկման դնել այս հարցը։ Մի ստեղծեք մթնոլորտ, որ մարդ մտածելիս, միտք արտահայտելիս վախենա»,- հորդորեց վարչապետը։