04/12/2019 17:09
Ուզում ենք հասկանալ՝ ինչպես հարցը լուծենք առանց դեֆորմացիաների. Փաշինյանը՝ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի նշանակման մասին
Քննարկումների փուլում եկել հանգել ենք կոնկրետ խնդիրների, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդադառնալով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոներն ազատականացնելու թեմային։
«Կամ մենք ոստիկանության սպաների զինվորական կարիերան ընդհատում ենք, եթե նրանք դառնում են ոստիկանապետ կամ ԱԱԾ տնօրեն, կամ էլ քաղաքական ուղով նշանակված ոստիկանապետին պետք է գնդապետի կամ գեներալի կոչում տանք։ Եկեք այս համակարգում այսպիսի բաներ չանենեք։ Ուզում ենք հասկանալ՝ ինչպես հարցը լուծենք առանց դեֆորմացիաների, և այստեղ է, որ ակնհայտ կոնֆլիկտ առաջացավ»,- ասաց Նիկոլ Փաշինյնաը։