04/12/2019 10:26
Հայկ Մարությանի հարցազրույցը մի կամերայով նկարած սքեչի տպավորություն թողեց. Հռիփսիմե Առաքելյան
Քաղաքապետի հարցազրույցը մի կամերայով նկարած սքեչի տպավորություն թողեց, Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը։
«Ու Դուք կարծում եք, որ էդ կինոն կարա լավ կասսա ունենա՞.....Ձեր պրոդյուսեր ընկերների ծառայություններից գոնե օգտվեք՝միգուցե օգնեն (բայց դա էլ է հարց, էդ պրոդյուսերներն էլ մնացին նախկինների ցանկում),իսկ, թե ինչպե՞ս եք Դուք բոլորին սպասեցնում ժամերով՝ հո մենք ենք տեսել, կոնկրետ օրինակ, երբ Ստեփանակերտ այցի ժամանակ, առանց կաշկանդվելու և ամոթի, առանց հարգելու Ձեր ավագանի գործընկերներին և Ձեր հոր տարիքի քաղաքապետին՝ ժամերով կանգնացրել էիք այն հյուրանոցի բակում, որտեղ մնում էիք.....հարգեք Ձեր կոլեգաներին, հարգե՛ք ավագանիներին, հարգե՛ք ներդրողներին և վերջապես՝ հարգե՛ք ինքներդ Ձեզ......մնացածը՝ հաջորդիվ......»,-գրել է նա։