04/12/2019 11:09
Եթե սխալ բան եմ ասել, պատրաստ եմ ներողություն խնդրել, եթե ոչ, քաղաքապետարանից պետք է ներողություն խնդրեն. Ծառուկյան
Աբու Դաբիի թագաժառանգը պատրաստակամություն է հայտնել Երևանի կենտրոնում սահմանվածից կրկնակի թանկ տարածք գնելու, իսկ քաղաքապետն ասում է՝ նման բան չի եղել, լրագրողների հետ զրույց ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով թագաժառանգի՝ Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռանալու թեմայի վերաբերյալ Մարությանի պարզաբանումներին։
«Ասել են՝ գնացեք ինքներդ տարածք գտեք։ Իրենք էլ ասում են՝ գնայինք, գտնեինք, էլ ինչի՞ էինք ձեզ մոտ գալիս», - ասաց ԲՀԿ առաջնորդը։
Նա նաև նշեց՝ եթե ինքն այս ամբողջ պատմության մեջ որևէ բան սխալ է ասել, որը կարող են ապացուցել քաղաքային իշխանությունները, ապա պատրաստ է ներողություն խնդրել, բայց եթե սուտ են խոսում քաղաքային իշխանությունները, հրապարակային պետք է ներողություն խնդեն վերջիններս։