Տեղի ունեցավ մի բան, որը կարող էր ցանկացած ստեղծագործող մարդու հասցնել խելագարության. Սցենարիստ Հարություն Ղուկասյանը՝ «Հանճարների գիրքը» աշխատանքի մասին

05/12/2019 19:03

Տեղի ունեցավ մի բան, որը կարող էր ցանկացած ստեղծագործող մարդու հասցնել խելագարության. Սցենարիստ Հարություն Ղուկասյանը՝ «Հանճարների գիրքը» աշխատանքի մասին


Սցենարիստ Հարություն Ղուկասյանն առաջիկայում հանրությանը կներկայացնի իր երկրորդ գիրքը. «Հանճարների գիրքը» արդեն տպագրման փուլում է ու շուտով կհայտնվի գրախանութներում:

«Սա իմ երկրորդ տպագիր գիրքն է: Տարիներ առաջ հրատարակվել է «Պատմություն Արեգի և մոգական վզնոցի մասին» պատմվածքը, որը պետք է ասեմ, բավականին լավ արձագանքներ ստացավ: Այս գիրքս վաղուց պատրաստ էր, պարզապես նոր միայն տպագրվում է: Արդեն ավարտվել են խմբագրման և կազմի ձևավորման աշխատանքները ու շուտով կհայտնվի գրախանութներում», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հարություն Ղուկասյանը:

Գրքի հերոսը Կոբն է, ով անսպասելի տեղեկանում է, որ իր վրա մեծ, ծանր ու պատասխանատու առաքելություն է դրված, ու այն իրականացնելու համար նրանից անմարդկային ջանքեր են պահանջվում: Նրա վիճելի որոշումներից է կախված ոչ միայն մարդկության, այլև տիեզերքում բնակեցված միլիոնավոր քաղաքակրթությունների ճակատագիրը, որոնք իրենց սպասողական հայացքները հառել են դեպի Արրատա:

«Հանճարների գիրքը» պատկանում է ֆենտզի ժանրին, միստիկ դրամա է: Հեղինակն ընդգծում է՝ այս թեմային անդադառնալու գաղափարը վաղուց էր հասունացել: Իրեն հոգեհարազատ է թեմատիկան, երբ երևակայական աշխարհներ ու հերոսներ է տեղծում, որոնք իր աչքի առաջ կենդանանություն են առնում ու սկսկում ապրել իրենց ինքուրույն կյանքով:

Ստեղծագործող մարդու համար սարսափելի է, երբ իր աշխատանքը դեռևս չհանրայնացված՝ ոչնչանում կամ անհետանում է: Նման փորձության միջով Հարություն Ղուկասյանն անցել է. 5 տարվա 500 էջանոց աշխատանքը ժամանակակից տեխնիկայի միջոցով մեկ օրում «ջուրն ընկավ»՝ գրեթե հուսահատության հասցնելով գրողին: Գրողն այդ մասին հիմա ժպիտով է հիշում:

«Սա խոսակցության մեկ այլ թեմա է, որի մասին հետագայում, միգուցե, ևս մեկ գիրք գրեմ… Այո, գիրքը դժվարին ճանապարհ է անցել, մինչ կհայտնվի գրախանութներում: Գրել եմ մոտ հինգ տարվա ընթացքում, ընդմիջումներով: Երբ այն ամբողջովին պատրաստ էր, տեղի ունեցավ մի բան, որ կարող էր ցանկացած ստեղծագործող մարդու հասցնել, մեղմ ասած, խելագարության. համակարգչիս մեջ ինչ-որ վիրուս էր հայտնվել, որն ամբողջովին ջնջել էր բոլոր տեքստերը, այդ թվում՝ գրքի: Չնայած տարբեր մասնագետների համառ ջանքերին, գիրքը վերականգել չհաջողվեց: Հիմա դժավարանում եմ նույնիսկ նկարագրել, թե ինչ հոգեվիճակում էի ես այդ ժամանակ: Մոտ երկու ամիս խորը դեպրեսիայի մեջ էի: Իմ հինգ տարվա աշխատանքը մեկ ակնթարթում անհետացավ… Բայց ես որոշեցի չհանձնվել: Որոշ ժամանակ անց կրկին նստեցի համակարգչի դիմաց ու վերհիշելով՝ սկսեցի նորից գրել գիրքը: Ամբողջ ծավալը հիշել և վերարտադրել հնարավոր չէր, բայց ես դա արեցի և կարծում եմ, որ նոր տարբերակն ավելի լավն է», - մտաբերում է նա:

Հարցին՝ ինչո՞ւ սցենարիստը գրիչն այս անգամ իր ձեռքը վերցրեց ոչ թե հերթական ֆիլմի սցենարին, այլ՝ գրքին կյանք տալու համար, պատասխանեց.

«Դրա համար մի քանի պատճառ կա: Առաջինը ժանրն է: Իսկ այս ժանրի ֆիլմեր նկարահանելու համար ահռելի բյուջեներն են հարկավոր: Երկրորդ և ամենակարևոր հանգամանքն այն է, որ ֆիլմի սցենար գրելիս դու սահմանափակված ես մի շարք հանգամանքներով ՝ տևողություն, հերոսների քանակ, սյուժետային գծերի սահմանափակում և այլն: Գրքի պարագայում դու ամբողջովին ազատ ես այդ հանգամանքներից: Երրորդ հիմնական պատճառն էլ, թերևս այն է, որ կարծեմ այս ժանրի ստեղծագործություններ մենք չենք ունեցել, կամ շատ քիչ ունենք, որոնց, ցավոք, ես ծանոթ չեմ: Չեմ բացառում, որ գրքի տպագրությունից հետո կլինեն հեղինակներ, որոնք կսկսեն ստեղծագործել այս ժանրի մեջ, և դա հրաշալի կլինի: Այսինքն, այս գիրքը կարող է խթան հանդիսանալ նոր, երիտասարդ հեղինակների համար»:

Հ. Ղուկասյանը նկատում է՝ զարգացած սերունդ ունենք, որոնց պարզապես ինքնադրսևորվելու հնարավարություն պետք է տալ: Իսկ դրա համար մշակութային դաշտ պետք է ձևավորվի:

«Իմ կողմից անցկացված սցենարական վարպետության դասընթացների ժամանակ շատ երիտասարդ ստեղծագործողների հետ եմ շփվել,և նրանցից շատերը զարմացրել են ինձ իրենց վառ երևակայությամբ, ստեղծագործական ջիղով, տաղանդով: Կարծում եմ՝ այս առումով պետությունը անելիքներ ունի, մինչև կձևավորվի էկոլոգիակապես մաքուր, մրցունակ մշակույթային դաշտ և նրանք հնարավորություն կունենան տպագրվելու, կամ սեփական սցենարները գրելու: Խոսքը ստեղծագործական ոլորտի բոլոր մասնակիցների մասին է», - նշեց նա:

Գրքի խմբագիրը Սևակ Ղազարանն է, կազմի ձևավորումը Գոռ Աբրահամյանինն է:

«Խմբագիրը բավականին հմտորեն ու բարձր մակարդակով է կատարել իր աշխատանքը, և, առիթից օգտվելով,  ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «ԱՐԻ» տաղանդների գրական գործակալության հիմնադիր և իմ գրական գործակալ Արևիկ Աշխորյանին, ում համառ ջանքերի շնորհիվ գիրքը կհայտնվի Հայաստանի գրախանութներում: Գիրքը նախատեսված է նաև միջազգային շուկայի համար, իսկ Արևիկի համառ ջանքերն ուղղված են եղել ոչ միայն գրքի հրատարակչությանը, այլև ինձ համոզելուն, որ գիրքը նախևառաջ տպագրվի Հայաստանում: Ուզում եմ նաև շնորհակալությունս հայտնել «ԷՋ» հրատարակչության տնօրեն Էմմա Կիրակոսյանին, ով բավականին լուրջ աշխատանք է տանում ժամանակակից հայ գրականությունը հանրայնացնելու նպատակով: Եվ, իհարկե, հատուկ շնորհակալություն իմ լավ ընկեր, նկարիչ Գոռ Աբրահամյանին ՝ գրքի կազմի հիանալի ձևավորվամ համար: Նաև շնորհակալություններս բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն ինչ արել են գիրքը հրատարակվելու համար», - Aysor.am-ի հետ զրույցն ավարտեց Հարություն Ղուկասյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով 28/03/2024 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին 28/03/2024 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 28/03/2024 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) 28/03/2024 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ 28/03/2024 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ 28/03/2024 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) 28/03/2024 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/03/2024 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 28/03/2024 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական 28/03/2024 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում 28/03/2024 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան 28/03/2024 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ 28/03/2024 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն 28/03/2024 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն 28/03/2024 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից 28/03/2024 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Տվյալ բաժնի վերջին նյութերը