ԵԱՀԿ ՄԽ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում բովանդակալից բանակցություններ վարել ՝ առանց արհեստական ձգձգումների կամ պայմանների

05/12/2019 21:27

ԵԱՀԿ ՄԽ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում բովանդակալից բանակցություններ վարել ՝ առանց արհեստական ձգձգումների կամ պայմանների


Բրատիսլավայում նախարարների խորհրդի շրջանակներում կայացած հանդիպման առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերը) շարունակում են հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իրենց միջնորդությանը, ասված է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

«Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատում շփման գծում և միջազգային սահմանին բռնության հարաբերական ցածր մակարդակը և շնորհակալ են կողմերին՝ լարվածության սրման վտանգը նվազեցնելու նպատակով անմիջական կապի ուղիներն ամբողջովին օգտագործելու համար, ինչպես ԱԳ նախարարները պայմանավորվել էին հունիսին՝ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների ժամանակ:

Մենք ողջունում ենք անցյալ տարվա ընթացքում ձեռնարկված հստակ քայլերը, որոնք ուղղված են եղել լարվածության նվազմանը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, ինչպես կոչ էին արել համանախագահող երկրները 2018-ի դեկտեմբերին հրապարակված միլանյան հայտարարությամբ և ինչպես նախարարները համաձայնել էին անել Փարիզում՝ 2019-ի հունվարին:

Մենք ողջունում ենք մարդասիրական միջոցառումներն իրականացնելու ջանքերը, որոնք քննարկել են ղեկավարները ապրիլին՝ Վիեննայում կայացած հանդիպմանը, մասնավորապես՝ վերջերս տեղի ունեցած լրագրողների փոխադարձ այցերը և բանտարկյալների համաժամանակյա ազատ արձակումը հունիսի 28-ին: Նկատելով, որ նման ջանքերը կարևոր դեր են խաղում խաղաղ լուծում գտնելուն ուղղված առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման հարցում, պատվիրակությունների երեք ղեկավարները կոչ են անում մարդասիրական և անվտանգության հավելյալ միջոցառումներ իրականացնել:

Մտածելով հարազատներին կորցրած մարդկանց սարսափելի տառապանքների մասին՝ մենք կողմերին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերը՝ աջակցելու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ կորած մարդկանց մասին տեղեկությունները փոխանակելու հարցում, ինչպես երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին Փարիզում՝ 2014-ի հոկտեմբերին կայացած գագաթնաժողովում: Գնահատելով գործող նախագահի անձնական ներկայացուցչի զգալի ավանդը հրադադարի պահպանման հարցում՝ ընդգծում ենք նրա՝ մոնիթորինգային առաքելությունն ընդլայնելու շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը, որի վերաբերյալ կողմերը համաձայնություն են ձեռք բերել 2016-ին:  

Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020-ի սկզբին համանախագահների հովանու ներքո կրկին հանդիպելու մտադրությունը, որը նպատակաուղղված է առավել ինտենսիվ դարձնելու խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների շուրջ բանակցությունները, և աջակցելու բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունների անցկացմանը:

Պատվիրակությունների ղեկավարները վերահաստատում են, որ արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների վերաբերյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ վկայակոչելով համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների՝ 2009-ին Աթենքում նախարարական խորհրդի հանդիպման ավարտին արված համատեղ հայտարարությունը: Այն պետք է ներառի նաև հավելյալ կետեր, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից 2009-2012 թթ-ին:

Պատվիրակությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ստատուս-քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Հետևաբար, կոչ ենք անում կողմերին՝ բարեխիղճ առարկայական բանակցություններ վարել՝ առանց ձգձգումների կամ պայմանների:

Պատվիրակությունների ղեկավարները վստահություն են հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը շարունակում է անփոփոխ հիմնակետ լինել կայուն կարգավորման հասնելու համար: Կոչ ենք անում կողմերին համագործակցել միմյանց և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որոնց մենք կհրահանգենք շարունակել իրենց միջնորդական ջանքերը», - ասված է հայտարարության մեջ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:14 Հակառակորդի ԱԹՍ հարվածից վիրավորում ստացած Չինարիի բնակչի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք. վիճակը գնահատվում է կայուն ծանր Այսօր, 17:06 Ավանում հանրային տրանսպորտում բացակայել է ախտահանիչ հեղուկը, եղել են կանգնած ուղևորներ Այսօր, 16:55 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 167 մարդ է մահացել Այսօր, 16:43 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1006-ի Այսօր, 16:30 Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակավայրերը. ՄԻՊ-ի լուսանկարները Այսօր, 16:28 Զգուշացնում ենք՝ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ. ՊՆ Այսօր, 16:25 Կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա. զինված ուժերը շարունակում են վստահորեն կատարել իրենց առջև դրված բոլոր խնդիրները. ՊՆ Այսօր, 16:19 Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ խաղաղ բնակչության կյանքին, առողջությանը թիրախավորված ոտնձգությունների փաստով հարուցվել է 13 քրեական գործ Այսօր, 16:08 Հակառակորդի անօդաչուի հարվածից Չինարի գյուղի բնակիչ է վիրավորվել Այսօր, 15:57 Գերմանիայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 200 հազարը Այսօր, 15:44 Ոստիկանության զորքերի ծառայողների սննդի կազմակերպման հարցը կբարելավվի Այսօր, 15:37 Պետական բարձրաստիճան պաշտոնյաները կհայտարարագրեն ոչ միայն եկամուտները, այլև՝ ծախսերը Այսօր, 15:35 Ադրբեջանի կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը նշանակվել է ԱԳՆ ղեկավար Այսօր, 15:34 Եթե երկրում ռեալ ֆոնդային շուկա ձևավորվի, կարող ենք համարել, որ տնտեսական հեղափոխության ամենակարևոր արտահայտությունն է. Նիկոլ Փաշինյան Այսօր, 15:33 Հայաստանն ու Ղազախստանը ստորագրել են նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր Այսօր, 15:30 Ադրբեջանի նախագահը աշխատանքից հեռացրել է արտաքին գործերի նախարար Մամեդյարովին Այսօր, 15:24 «Իրավական ուղին» ԱԱԾ-ին կոչ է անում պարզել համացանցում առերևույթ կեղծ օգտատերերի կողմից ակտիվորեն շրջանառվող տեղեկության սկզբնաղբյուրը Այսօր, 15:17 Բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելն ու ավտոերթերի կազմակերպումը դեպի մարզ. Արծրուն Հովհաննիսյան Այսօր, 15:06 Պատմությունը կրկնվեց. Յաշմայի բրիգադը կրկին մեծաթիվ կորուստներ կրելով՝ վերածվում է անմարտունակ ստորաբաժանման․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 14:48 Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 75 հազարը Այսօր, 14:35 Աշխարհում COVID-19-ով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 13,5 միլիոնը Այսօր, 14:30 Բարձր եմ գնահատում հայ զինվորի անձնազոհ պահվածքը, սպայական կազմի պրոֆեսիոնալիզմը. ԱԺ նախագահ Այսօր, 14:19 ՀԱՊԿ մեր գործընկերները տեղեկացված են, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, և այլ միջամտության կարիք չկա. Միրզոյան Այսօր, 14:10 Ադրբեջանի գործողությունները միջազգային բոլոր կոնվենցիաների ակնհայտ, ճչացող խախտում են. ԱԺ նախագահ Այսօր, 14:01 Նարեկ Սարդարյանը գերեվարվել է. ձեռնարկվում են միջոցներ՝ նրան Հայաստան վերադարձնելու ուղղությամբ Այսօր, 13:59 «Սմբատ Գաբրիելյան, Գրիշա Մաթևոսյան, Գարուշ Համբարձումյան, Սոս Էլբակյան, խոնարհվում եմ ձեր առաջ». Եռաբլուրում հուղարկավորում են մայոր Գարուշ Համբարձումյանին (Տեսանյութ) Այսօր, 13:55 Գարուշ ջան, ունես երկու արու զավակ, կմեծանան, քո պակաս թողած գործն ավարտին կհասցնեն. Զոհված մայորի հորեղբայր (Տեսանյութ) Այսօր, 13:47 Տեսալսողական մեդիայի մասին օրենքն ընդունվեց․ ի՞նչ փոփոխություններ են կատարվել նախագծի վերջնական տարբերակում Այսօր, 13:40 Պետք է ֆիքսենք՝ Ադրբեջանը երբեք կառուցողական որոշման չի գնա․ Արման Աբովյան Այսօր, 13:33 Հովհաննես Խաչատրյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ Այսօր, 13:24 Ադրբեջանական կողմի զինտեխնիկայի կորուստները կարող են մոտենալ 1-2 տասնյակի. Արծրուն Հովհաննիսյան Այսօր, 13:23 Բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից. ՀՀ ՊՆ Այսօր, 13:21 Հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ հարաբերական անդորր է. Տավուշի մարզպետ Այսօր, 13:13 Ադրբեջանական ԶՈՒ հատուկ նշանակության 100 զինծառայող հրետանու կրակի աջակցությամբ փորձել է հարձակվել «Անվախ»-ի ուղղությամբ. կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան Այսօր, 13:00 Մարտական կիրառումը ցույց տվեց, որ որոշ զինատեսակների գծով կարող ենք արդեն սկսել սերիական արտադրություն․ Տիգրան Կարապետյան Այսօր, 12:53 Գյումրիում 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել. Վիճակը ծայրահեղ ծանր է Այսօր, 12:48 Բազմաթիվ հայաստանաբնակ եզդիներ պատրաստ են անհրաժետության դեպքում մեկնել սահման և պաշտպանել մեր ընդանուր սահմանը․ Ռուստամ Բաքոյան Այսօր, 12:40 Ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է Չինարի գյուղի հացի փուռը և հարակից տունը (Տեսանյութ) Այսօր, 12:34 Հայաստանի ԶՈՒ ոչ մի ԱԹՍ չի խոցվել. Պաշտպանության նախարարություն Այսօր, 12:26 Տեսալսողական մեդիայի մասին օրենքը միջազգային փորձաքննության չի ուղարկվել ժամանակի սղության պատճառով․ Թևոսյան Այսօր, 12:18 «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված. հերթական ահազանգը՝ ԱԻՆ-ում Այսօր, 12:10 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Բելառուս Այսօր, 12:03 Բացահայտվել է Քանաքեռավան համայնքում կատարված բնակարանային գողության դեպքը Այսօր, 12:00 Ազգային ժողովում այսօր ԿԲ խորհրդի անդամ կընտրեն Այսօր, 11:51 ԱԳՆ. Ադրբեջանի ղեկավարությունը ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև Այսօր, 11:46 Հակառակորդի գործողություններից վնասվել է Այգեպարի մանկապարտեզը. Լուսանկարներ Այսօր, 11:43 Կառավարությունում մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողներրի հիշատակը Այսօր, 11:41 Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք Այսօր, 11:31 Տղամարդը մահացել է՝ հարվածներ ստանալուց օրեր անց. գործն ուղարկվել է դատարան. ՔԿ Այսօր, 11:29 Համոզված ենք արդյոք, որ բոլոր կեղծ տեղեկատվությունների հեղինակները չարամտորեն կամ ոչ չարամտորեն ՀՀ քաղաքացիներ են կամ ընդհանրապես քաղաքացիներ են. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:24 Հասարակական ոլորտի մասնագիտական աշխատանքը մեզ համար չափազանց կարևոր է, բայց ՀԿ-ները չեն կարող իրենց կամքը մեզ թելադրել․ Մխիթար Հայրապետյան Այսօր, 11:19 Կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացիների թիվը 650 է. 50 հոգի միացված է թոքերի օդափոխության սարքերին. նախարար Այսօր, 11:14 Ադրբեջանը փորձել է գրավել «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը. Վարչապետը մանրամասներ հայտնեց սահմանային իրավիճակից (Տեսանյութ) Այսօր, 11:04 Թրամփը հայտնել է նախընտրական շտաբի ղեկավարի փոփոխության մասին Այսօր, 10:53 Ադրբեջանը սխալ հաշվարկ է արել. մեր բանակը գործել է շատ հստակ և գրագետ. Հարությունյան Այսօր, 10:46 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 554 նոր դեպք, մահացել է 15 մարդ Այսօր, 10:30 Թուրքիայում հետախուզական oդանավի կործանման հետևանքով զոհվել է յոթ մարդ Այսօր, 10:18 Այս ամենն անպատասխան չի մնալու և իրավիճակի կայունացումից հետո բոլորիդ մոլորված պորտերը տեղադրվելու են իրենց բնական տեղերում. Արմեն Աշոտյան Այսօր, 10:07 Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր (տեսանյութ) Այսօր, 10:02 «Հայաստանի ու Արցախի պետական սահմանների հանդեպ ցանկացած ոտնձգություն կստանա համարժեք պատասխան». հայտարարություն՝ Արցախից Այսօր, 09:54 Արամ Վարդանյանին՝ «Վստրեչի Ապեր», մեղադրանք է առաջադրվել. Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել Այսօր, 09:47 Կոչ եմ արել մեր գործընկերներին խստորեն դատապարտել ՀՀ պետական սահմանում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները․ Լենա Նազարյան Այսօր, 09:43 Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին մարտերը շարունակվում են Այսօր, 09:40 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուով վարակի մեկ նոր դեպք Այսօր, 09:35 Երևանում և Արմավիրում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Այսօր, 09:20 «Հրապարակ». «Մենք հերթական անգամ թերացանք մեր ռազմական հաղթանակը միջազգային դիվանագիտական ոլորտում մատուցելու գործում» Այսօր, 09:17 «Ժողովուրդ». Ադրբեջանն այլընտրանք չունի. բարձունքը նվաճված է, զիջում չի լինելու Այսօր, 09:13 Հյուսիս-արևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի. Շուշան Ստեփանյան Այսօր, 08:57 «Հրապարակ». Ռազմահայրենասիրական տարբեր կազմակերպություններ թիվ մեկ պատրաստություն են հայտարարել Այսօր, 08:54 «Փաստ». Լուրջ խմորումներ են առաջանում ավիափոխադրող ընկերությունների շրջանում Այսօր, 08:52 «Ժողովուրդ». Վիգեն Ավետիսյանը դատարան է դիմել ընդդեմ Նիկոլ Փշինյանի և նախարարության Այսօր, 08:48 «Հրապարակ». Մեզ այդ դիրքից իջեցնել հնարավոր չէ. Ռազմական փորձագետ Այսօր, 08:43 «Փաստ». Խախտումների քանակը նկատելիորեն նվազել է Այսօր, 08:41 «Ժողովուրդ». Ինչու՞ է ընդհատակ անցել Սերգեյ Բագրատյանը Այսօր, 08:39 «Հրապարակ». Կադրային փոփոխությունները ոստիկանությունում շարունակվում են Այսօր, 08:35 Ադրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպար գյուղի ուղղությամբ. Լուսանկարներ, տեսանյութ Այսօր, 08:17 Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել Անջեյ Կասպրշչիկի հետ, ներկայացրել՝ ադրբեջանական կողմի ոտնձգությունները տապալվում են Այսօր, 08:12 Սիրելի տավուշցիներ, խնդրում եմ ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, պատսպարվել թաքստոցներում. Հայկ Չոբանյան Այսօր, 07:19 Հակառակորդն անհաջող դիվերսիա է ձեռնարկել, այնուհետ՝ հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից 15/07/2020 23:03 ՀՀ արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը ուղիղ կապ են պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ 15/07/2020 22:52 «Թող իրանք մեզանից վախենան, ոչ մեկս խուճապի չենք մատնվել, մնացել ենք գյուղում». Մեկ օր՝ Չինարիում (Տեսանյութ) 15/07/2020 22:39 ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանին և Բաքվին կոչ են անում ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից 15/07/2020 22:15 «Ես չեմ կարողացել գտնել նրան». Ադրբեջանի նախագահը կոշտ քննադատության է ենթարկել ԱԳՆ ղեկավար Մամեդյարովին 15/07/2020 22:06 ՀՀ ԶՈՒ-երը ադրբեջանական որևէ գյուղ, որևէ քաղաքացիական բնակչի չեն թիրախավորել․ Արծրուն Հովհաննիսյան 15/07/2020 22:01 Կապի մեջ կլինենք մեր միջազգային գործընկների հետ՝ ՄԻՊ իրավասության սահմաններում․ Արման Թաթոյանը՝ անհայտ կորած և Ադրբեջանում հայտնված Խնձորեսկի բնակչի մասին 15/07/2020 21:45 ՀՀ զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն, ընդհանուր առմամբ, խոցել են հակառակորդի13 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան 15/07/2020 20:52 Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. արձանագրվել են հատուկենտ կրակոցներ 15/07/2020 19:33 Լեհաստանի նախագահը դարձել է ռուս պրանկերների զոհը (Տեսանյութ) 15/07/2020 19:13 ՀՀ քաղաքացի, Խնձորեսկ գյուղի անհայտ կորած 30-ամյա բնակիչը հայտնվել է Ադրբեջանում 15/07/2020 19:04 Մայք Պոմպեո. Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացիայի և բանակցությունների վերսկսման կոչ ենք անում 15/07/2020 18:51 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան մոտ 200 դեպք 15/07/2020 18:39 Կյանքից հեռացել է Ժիրայր Ալթունյանը 15/07/2020 18:25 Նյու Յորքում հայտնաբերվել է միլիոնատիրոջ մասնատված դի 15/07/2020 18:11 Նորվեգիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է երեք կնոջ վրա 15/07/2020 18:02 Ամենայան հավանականությամբ, հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով քաղաքացիական գործի կարճում կլինի. Սևազգեստ մայրերի փաստաբան 15/07/2020 17:47 Իրանում կորոնավիրուսի պատճառով մահացել է առնվազն 140 բժիշկ և բուժաշխատող 15/07/2020 17:35 Ոստիկանները բացահայտել են Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբամանների գողությունները 15/07/2020 17:19 «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների հայցի քննությունն ընդդեմ սևազգեստ մայրերի հետաձգվեց 15/07/2020 17:11 ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 67 417 նոր դեպք 15/07/2020 16:42 Հուլիսի 13-ին հակառակորդի արկակոծության հետևանքով Չինարի գյուղում վնասված շինություններից մեկը (Լուսանկարներ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը