05/12/2019 12:32
Տո, ի՞նչ կապ ունի, թագաժառանգ ա եղել, թագավորի տղա է եղել, հորոխպոր տղա ա եղել, մորքուրի մարդ ա եղել. Պետրոսյան
Թագաժառանգի անունը տվող մարդը սկի 3 կիլոմետրից թագաժառանգ չի տեսել իր կյանքում։ Տո, ի՞նչ կապ ունի, թագաժառանգ ա եղել, թագավորի տղա է եղել, հորոխպոր տղա ա եղել, մորքուրի մարդ ա եղել, լրագրողների հետ զրույցում հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄԷ դսպանության տարածած հայտարարությանը, որ Աբու Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան։
«Էդ մարդիկ եկել են 2 միլիարդ դոլարի ներդրում անելու։ Մենք, փոխանակ կարևորենք, թե ինչի համար են եկել, ասում ենք՝ նրա անունը թագաժառանգ էր, թե չգիտեմ ինչաժառանգ։ Ինչ վերաբերում է դրեսկոդին, նրանք շորտիկ-պլավկիով չեն գնացել քաղաքապետարան։ Պաշտոնական հանդիպումներ կան՝ քաղաքապետն էլ է ջինսով գնում։ Բա դրա մասին ինչի՞ չեն հիշում», - հարց տվեց պատգամավորը։